«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ով ոտնձգում է Մայր Աթոռի հանդեպ՝ ոտնձգում է ազգային վերջին հենասյան վրա, դա թույլ տալ չի կարելի. Միքայել Գրիգորյան

Ներքաղաքական
«Այսօր Նիկոլ Փաշինյանը անցավ մի սահման, որի հետևում ոչ միայն ցինիզմն է, այլ ուղղակի պլանավորած քաղաքական սադրանք։ Հանրային հարթակում նա հայտարարեց, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ, և ըստ իրեն՝ Վեհարանը պետք է ազատի։ Նա նաև նշում է, որ ունի «ապացույցներ» եւ պատրաստ է դրանք ներկայացնել։
 
Սա պարզապես հայտարարություն չէ։ Սա վերածվում է հանրային դատի փորձի՝ առանց իրավական ընթացակարգի, առանց պատասխանատվության զգացման, առանց հոգեւոր չափանիշների և սահմանների գիտակցման։ Սա բացահայտ ճնշում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։
 
Սակայն ամենավտանգավորը այլ բան է։ Փաշինյանի գրառումը՝ իր ոճով և ենթատեքստով, հավասար է իմ կարծիքով ուղղակի սադրանքի՝ հանրային անհնազանդության, անկարգության կամ նույնիսկ բռնության կոչի։ Երբ երկրի ղեկավարը զանգվածներին ուղղված իմպերատիվ «առոգանությամբ» գրում է, որ Կաթողիկոսը պետք է հեռանա «զավակի պատճառով», և որ ինքը կբերի «ապացույցներ», նա փաստացի հրահրում է մարդկանց խառնվելու Մայր Աթոռի գործերին։
Կապիտուլյանտը հստակ գիտակցում է, որ չունի վերահսկողություն Եկեղեցու նկատմամբ։ Եվ հենց այդ պատճառով էլ նա կուլմինացիոն փուլ մտավ և շուտով կարծում եմ ուղիղ կոչ կանի գնալ դմփ դմփ հու անելու:
 
Սա ոչ թե բարոյականության հարց է, այլ իշխանության յուրացման փորձ՝ հոգեւոր տարածքում։
Սա դավադրություն է՝ նպատակաուղղված ստվերել Կաթողիկոսի կերպարը եւ ճանապարհ բացել խիստ քաղաքականացված և ենթարկվող հոգեւորականի համար։ Բայց Եկեղեցին պետության կցորդը չէ։ Այն չի ենթարկվում վարչական հրահանգի, Եկեղեցին պատասխանատու չի իշխանության առաջ և չի վախենում իշխանության ֆեյսբուքյան ջղաձգումներից:
 
Ով ոտնձգում է Մայր Աթոռի հանդեպ՝ ոտնձգում է Ազգային վերջին հենասյան վրա։ Դա թույլ տալ չի կարելի», - գրել է ՀՀԿ խորհրդի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան