Այստեղ են ասել՝ օձը տաքացնողին է կծում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է՝ քաղաքական հիշողությունն արթնանում է այն ժամանակ, երբ կա դրա նպատակահարմարությունը: Քաղաքական մարտերի վետերան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ինչպես երեւում է, հիմա է միայն սկսել գիտակցել, թե ով էր իր երբեմնի առաջնորդը։ Ըստ նրա` Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է, եւ «նա, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»: Ահա այսպես է արձագանքել Փաշինյանը Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի այցին Մայր Աթոռ եւ Ամենայն հայոց կաթողիկոսին աջակություն հայտնելուն։ Բայց զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրակեղծարարության մասին չէր խոսում 2007-2008 թվականներին, երբ վարում էր նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի նախընտրական ու հետընտրական հանրահավաքները։ Հետագայում էլ՝ 2012 թվականին, նույն Տեր-Պետրոսյանի ցուցակով դարձավ Ազգային ժողովի պատգամավոր։ Այստեղ են ասել՝ օձը տաքացնողին է կծում:

Այս համատեքստում ոչ պակաս ուշագրավ էր Ազգային ժողովի նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ արձագանքը: Նա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրել է մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերի օրը տանից դուրս չգալու մեջ, երբ ժողովուրդը, իր անունը գոռալով, ինչպես Սիմոնյանն է բնութագրում, «գնդակահարվում էր»: Նա հիշեցնում է. «Երբ Երեւանի մայթերին հայի արյունն էր թափված, ասեցիր, որ ամենահանգիստ գիշերն ես ունեցել այս ընթացքում: Քեզ թվում է, որ մեկ է` ինչ էլ անես` քեզ հիշելու են որպես անկախության սիմվոլ եւ մեծարեն, բայց չարաչար սխալվում ես. ժամանակները փոխվել են, դու ամեն ինչ արեցիր, որ քեզ այլեւս չհիշեն կամ կհիշեն որպես անհաջող անցյալի փորձանք»: Փաստորեն, ստացվում է, որ այսքան տարի ՔՊ-ականներն էլ, որոնց մեծ մասը եղել է լեւոնական, հոգու խորքում միշտ ընդունել են, որ մարտի 1-ի դեպքերի մեջ իր մեղքի բաժինն ունի Տեր-Պետրոսյանը ու չեն արտահայտվել: Բայց սա չէ միայն զարմանալին, այլ այն, որ Սիմոնյանը Տեր-Պետրոսյանին ասում է. «Դու բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության եւ բոլոր պարտությունների սիմվոլն ես»: Մի հարցնող լինի՝ բա Փաշինյան Նիկոլն ինչի՞ սիմվոլ է, Ալե՛ն:

Եվ ահա, ի հեճուկս իշխանական հակատերպետրոսյանատյաց հայտարարությունների, նույնքան զարմանալի տեսակետ է առաջ քաշում մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ: «Իմ հասկանալով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը «ռազվեդկի» էր գնացել Էջմիածին, ինչ-որ պետք էր իմացավ, ում որ պետք էր տեղեկացրեց: Ասեց` շարունակի գազ տալ: Նիկոլն էլ գազ տվեց, միաժամանակ` ծիպը մենք իրար հետ կապ չունենք: Իրար հետ ջերմ հարաբերություններ ունենալ, բայց հանրայնորեն իրար քրֆել, շատ հին ու արդեն բոլորի կողմից պալիտ եղած սխեմա է: Էջմիածնի որոշ սպասավորներին էլ խորհուրդ կտամ, Լեւոնի ասածներից չթուլանալ ու սխալ երազանքների մեջ չընկնել»: Ի՞նչ ասես, մեր օրերում ոչինչ բացառել պետք չէ, իսկ զարմանալի «զուգադիպություններ», համաձայնեք, որ քաղաքականության մեջ հազվադեպ է լինում: Երբ իրականությունը սկսում է նմանվել սցենարի, քաղաքականությունն էլ վերածվում է թատրոնի, որտեղ դերերն արդեն բոլորը գիտեն, բայց խաղը շարունակվում է։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում