«Ժողովուրդ». Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառավարության հետ հաշտության չեն գա

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ում լիազորությունները դադարեցրած դատավորների վարույթների մասով նոր փուլ է թեւակոխել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՄԻԵԴ-ը գրություն է ուղարկել լիազորությունները դադարեցրած դատավորներին եւ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով հաշտության գալու համար ժամկետ տրամադրել։

Սահմանված ժամկետում, եթե լիազորությունները դադարեցրած դատավորները եւ ՀՀ կառավարությունը հաշտության եզրեր չգտնեն, ապա ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի ՄԻԵԴԻ կողմից արդեն իսկ ուղարկված հարցերին:

Ստորեւ ներկայացնում ենք հեղափոխությունից հետո լիազորությունները դադարեցրած դատավորների ցանկը՝

դատավոր
իրադարձություն
կիրառված հետապնդման տեսակ

1.
Վահե Միսկարյան
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ:
Թվով 2 կարգապահական վարույթ:

2.
Դավիթ Հարությունյան
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր:
Հրապարակայնորեն քննադատել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը:
Թվով 1 կարգապահական վարույթ:
Դադարեցվել են լիազորությունները:

3.
Զարուհի Նախշքարյան
Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր:
Մերժել է ՀՀ Վարչապետի դստեր՝ Շուշան Փաշինյանի հայցը, հրապարակայնորեն քննադատել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը:
Թվով 4 կարգապահական վարույթ:
Դադարեցվել են լիազորությունները:

4.
Սուրեն Անտոնյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատ
ՀՀ դատական օրենսգրքի ․․․ հոդվածի հիմքով:
Թվով 1 կարգապահական վարույթ:
Դադարեցվել են լիազորությունները:

5.
Տիգրան Պետրոսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատ:
Թվով 1 կարգապահական վարույթ:
Դադարեցվել են լիազորությունները:

6.
Արտակ Բարսեղյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատ:
Թվով 1 կարգապահական վարույթ:
Դադարեցվել են լիազորությունները:

7.
Աստղիկ Խառատյան
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Թվով 1 կարգապահական վարույթ:
Դադարեցվել են լիազորությունները:

8.
Աննա Փիլոսյան
Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է:
Թվով 2 կարգապահական վարույթ:
Դադարեցվել են լիազորությունները:

9.
Արթուր Ստեփանյան
Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր:
ՀՀ Դատավորների միության փոխնախագահ:
Թվով 2 կարգապահական վարույթ:
Դադարեցվել են լիազորությունները:

10.
Բորիս Բախշիյան
Հարուցվել է քրեական գործ, նրա վարույթում եղած գործերը հանձնվել են վերամակագրության, լիազորությունները կասեցվել են, նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանք՝ 3 ամիս ժամկետով, հետագայում նրա նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, վերականգնվել է պաշտոնում:

11.
Դավիթ Գրիգորյան
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ փոխել է խափանման միջոց կալանքը՝ կիրառելով երաշխավորություն:
Ձևական պատրվակով հարուցվել է քրեական գործ, նրա վարույթում եղած գործերը, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը, հանձնվել են վերամակագրության: Լիազորությունները կասեցվել են, քրեական գործը շարունակվում է առ այսօր /արդեն շուրջ 6 տարի/:

12.
Աննա Դանիբեկյան
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել է վաղեմության բաց թողնման հիմքով:
Թվով 2 կարգապահական վարույթ:
Դադարեցվել են լիազորությունները:

13.
Ալեքսեյ Սուքոյան
Թվով 1 կարգապահական վարույթ:
Դադարեցվել են լիազորությունները թոշակի անցնելուց 3 ամիս առաջ:

14.
Սերգեյ Մարաբյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Ըստ շրջանառվող լուրերի՝ այլ դատավորի կողմից գործող իշխանության կառույցներին տրամադրած անձնական նամակագրության ընթացքում գործող քաղաքական իշխանությունների հասցեին քննադատության համար։
Թվով 1 կարգապահական վարույթ:
Դադարեցվել են լիազորությունները սեփական դիմումի համաձայն:

15.
Կարեն Մարդանյան
ՀՀ վերաքննիչ քրական դատարանի դատավոր:
Ըստ շրջանառվող լուրերի՝ այլ դատավորի կողմից գործող իշխանության կառույցներին տրամադրած անձնական նամակագրության ընթացքում գործող քաղաքական իշխանությունների հասցեին քննադատության համար։
Դադարեցվել են լիազորությունները սեփական դիմումի համաձայն:

16.
Արշակ Վարդանյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

17.
Անդրանիկ Մնացականյան

18.
Ռուբեն Վարդազարյան
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ:
ՀՀ ՍԴ որոշումը հրապարակայնորեն վերլուծելու համար:
Դադարեցվել են լիազորությունները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում