Online ստորագրողներին. Ալլա Հակոբյան

Մշակութային
Սատանայի զորքը այսօր
Նո՛ր բանակ է համախմբում...
Այն էլ որտե՞ղ... Հայաստանում...
Բա իհարկե՜... Հենց այստե՛ղ է
Ձեւավորվել նո՛ր պետություն`
Քրիստոնեակա՛ն... Հավերժակա՜ն...
Հենց այստե՛ղ է մեր Տեր Քրիստոս
Ոսկե մուրճով տեղը նշել
Էջմիածնի Մայր Տաճարի...
 
Այ, шестерка՛ սատանայի...
Քո՛ պեսնե՞րն են եկել-անցել,
Տո, այ թշվա՛ռ ողորմելի...
Էլ Չինգիզ խան, էլ Լենք Թիմուր
Իրենց զորքով զարհուրելի
Եկան-անցան... Բայց անսասան
Եկեղեցիս տեղո՛ւմ մնաց...
Տո, դու ո՞վ ես, այ եղկելի`
Шантажист-ի՛ մեդալ ստացած...
 
Հը, նորի՞ց ես կորցրել հորդ,
Սատանա ե՞ս փնտրում կրկին...
Հին փեշակն ե՞ս մեջտեղ բերում`
Ստորագրություններ հավաքում`
Այն էլ online ԹըՎԱՅՆԱՑՎԱԾ...
Մի անգամից երեք հատ վեց
Տակը դրեք... Որ ճանաչվեք,
Անիրավներ, խաբեությամբ,
Խարդախությամբ առաջ անցած:
 
Սա է կյանքդ... Ոչինչ չունես..
Ո՛չ ընտանիք... Ո՛չ պետություն...
Միայն Facebook օտարամուտ
Ու համացանց օտարաստեղծ,
Ուր ամեն օր` միշտ գրգռված,
Մարդկանց վրա մաղձ ես թափում,
Քանզի չունես երջանկություն,
Ընտանեկան ուրախություն`
Քե՛զ` տղադ է անգամ լքում...
 
Մի՛ հեր ունես` էն էլ կորցրած...
Հիշում եք, չէ՞... Վանեցյանին
Հանձնարարվեց դրան գտնել...
Շատ փնտրեցին... Ապարդյուն էր...
Նույնիսկ հզոր КГБ-ի
Արխիվներում դրան գտնել
Չհաջողվեց... ԱԱԾ-ն էլ
Հաջողաձեռն չգտնվեց...
Հայվանն էլի անտեր մնաց...
 
Ի՜նչ խղճուկ ես, դե՛ւի ճիճու
Դու դեւ էլ չես, այլ` ածանցյալ...
Թուրքի թեւի տակ աճեցրած ...
Մի ծաղրածու, ում չի հարգում
Թուրքը անգամ... Ում ընդգծված
Գարշանքով է վերաբերվում...
Ո՞վ կհարգի քո տեսակին...
Ստոր արարած... Ամբողջ կյանքում
Սրան-նրան միայն «քցած»...
 
Ցեխագունդը, որ գցում ես
Եկեղեցու պատի վրա`
Քամուց, ջրից ու արեւից
Կչորանա-կանհետանա`
Նույնիսկ ՀԵՏՔԸ ցեխագնդի
Կվերանա... Կանէանա...
Իսկ Սրբությունն` Աստծո կամոք`
Միշտ էլ ի՛ր տեղում կմնա`
Էնպես, որ` զուր մի թփրտա...
 
Քանի-քանի ցեխագնդեր
Պիղծ ձեռքերով շպրտվեցին...
Քանի-քանի գարշ հոգիներ
Կամովի դժոխքն ընտրեցին...
Թեպետ նույնիսկ դրա՛նց համար
Աղոթում էր Եկեղեցիս...
Չհասկացան... Ո՞նց հասկանա
Խավարասեր таракан-ը
Համագոյքը ՏԻԵԶԵՐՔԻ...
 
Նախընտրեցին մութ խավարը...
Աստծո՛ լույսից` հրաժարվեցին......
Հոգիներն իրենց ծախեցին
Սատանային... Չեն հավատում,
Որ կա Աստված, որ կա Բարձրյալ...
Որ հենց Նա է կարգավորում
Միլիարդավոր անթիվ աստղեր,
Միլիարդավոր Արեգակներ`
Մարդու համար, թերեւս, անհաս...
 
Ի՞նչ Տիեզերք... Ի՞նչ Բանն Աստծո...
Է՛ս` ամեն ինչ, Ուրացողը
Արդեն նույնիսկ իր երկրային
Հոգեհորն էլ չի՛ ճանաչում
Ու չի՛ պաշտում, թեպետ նրա
Շնորհիվ դարձավ պատգամավոր,
Պաշտոն ստացավ վարչապետի...
«Մարտի 1»-ով «մեյդան» ընկավ...
Հավանաբար, դուրը էկավ...
 
Նոր «майдан» է այսօր դավում...
Հայաստանյան... Որ այստեղ էլ
Սադիստները տաճար մտնեն..
Որ այստեղ էլ շղթաներով
Քահանայի ոտքը կապեն,
Վանականին ծեծեն-ջարդեն,
Գինին պղծեն` լակեն-ընկնեն,
Ու տաճարից դուրս շպրտեն`
Աստվածածնի պատկերը Սուրբ...
 
Տեղն էլ ԿԱԽԵՆ` մեկ այլ միմոս`
Զելենսկու պես, ի՛ր պատկե՛րը`
Նոր «սրբություն»... Քո ողջ կյանքում
Չարժանացար ոչ մի շնորհի...
Անշնորհակալ, կիսատ-պռատ
Մի արարած չկայացած`
Ուտող-...ող, խմող-գժտվող...
Քսի տվող, գոյատեւող,
Բայց այդպես էլ խելքի չեկող...
 
Կյանքիդ վերջում գոնե պարզիր`
Գեթ քե՛զ համար, ո՞վ ես, ի՞նչ ես
Որտեղի՞ց ես եկել աշխարհ...
Ծնկի արի Աստծո առաջ...
Դեռ սպասում են... Չեն նզովում...
Դեռ կարծում են մոլորյալ ես...
Ու թե զղջաս Արարիչը
Մեղմ, գրկաբաց քեզ կընդունի...
Աստծո սիրո մեջ կընկղմի...
 
Արարիչը... Եկեղեցին...
Սակայն ոչ ես` էդքան չկամ...
Ես չե՛մ կարող ու չե՛մ ների
Ծիլ չտված տղաների արյունը բորբ,
Հարս չդարձած աղջիկների
Արցունքները ադամանդե...
Ծլվլոցը ծիտիկների
Խաչի վրա շիրմաքարի`
Ունկին անհաս տղաների...
 
Ե՛ս` չեմ կարող ու չե՛մ ների...
Հասկանում եմ, ես` նվաստս,
Աճելու տեղ դեռ շատ ունեմ..
Ինձ էլ Տերը` մյուսների պես,
Իմաստնություն ու խելք թող տա...
Իսկ ողջ ազգիս` միասնություն,
Խոհեմություն ու զգոնություն`
Քանզի չարը լկտիաբար
Եկավ ՀԱՅՈՑ շեմին հասավ...
 
Ու` անպատիժ, ձեռքի հետ էլ
Մեր Արցախը հայաթափեց...
Եվ այսօր էլ ռեխն է բացել
Մեր հավատի, կրոնի վրա...
Թալեաթն էլ` էնվերի հետ,
Իսլամացնում ու սպանում էին...
Գնա կարդա` ոնց ավարտվեց...
Թե՞ կարծում ես էլ Թեյլերյան
Ու Յանիկյան արդեն չկան...
 
Կա՛ն, անկասկա՛ծ... Ազգս նաեւ
Չի մոռացել նետը Հայկի`
Թե ո՜նց Բելին նա տապալեց
Իր եռաթեւ հզոր նետով...
Չի մոռացել... Լա՜վ է հիշում...
Դո՛ւ էլ հիշիր ու իմացի՛ր`
Բացած ռեխի կիսափտած
Ժանիքները կփշրենք
Հզոր բազկո՛վ, հո՜ծ հավատով...
 
Մի բան վերջում ավելացնեմ`
Թող ամենո՛ւր, ամե՛ն հարցում
Միայն Տիրո՛ջ Կամքը լինի...
Թող ջախջախվի ու տապալվի
Չարն իր ծախված ու նենգ զորքով...
Թող շուրթերը ՀԱՅՈՑ ԱԶԳԻ`
Հավիտյանս հավիտենից,
Շարունակեն փառաբանել
Հայր ու Որդի եւ Սուրբ Հոգի...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում