10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին

Տնտեսություն

Հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հունիսի 1-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով հայկական կոնյակով բեռնված բեռնատարների խնդրին, որոնք սպասում են վրացական կողմում։

 

Խոջոյանը նշեց, որ խնդիրը սկսել է նշմարվել 2025 թվականի ապրիլից: Եվ այդ ժամանակից մինչև օրս հարցը ուշադրության կենտրոնում է: Փոխնախարարի խոսքով՝ գրեթե ամենժամյա կտրվածքով կապի մեջ են վերամշակող կազմակերպությունների, գործարարների հետ:

«Ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 դեկլարացիա: 391 դեկլարացիա արտահանված է համարվում»,- ասաց փոխնախարարը՝ պարզաբանելով, որ սա նշանակում է, որ, օրինակ, եթե ապրանքը պետք է արտահանվեր Ռուսաստան, ապա այն արդեն հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին։ Հունիսի 1-ից մինչ հունիսի 10-ը ներառյալ ՌԴ մաքսային մարմիններին հասել է 50 բեռնատար»,-ասաց Խոջոյանը:

 

Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար։ Կոնյակագործները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննություն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են լինում մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

 

Ակցիայի ընթացքում դեսպանությունում ընդունել էին արտադրողներից մի քանիսին՝ խոստանալով, որ պաշտոնական Թբիլիսին մոտ ժամանակահատվածում հանդես կգա հայտարարությամբ։ Սակայն մնալով անարձագանք՝ դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվել էին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։

 

Հունիսի 5–ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ 52 մեքենայի խնդիրն արդեն լուծվել է, Վրաստանի իր գործընկերը հեռախոսազանգով խոստացել է, որ 72 մեքենաների հարցը ևս, որ Վրաստանում են, առաջիկա 5 օրում կլուծվի:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում