«Ֆլորենս» համալիրում տեղի է ունեցել հայտնի փաստաբանի գեղեցկուհի դստեր շքեղ նշանադրության արարողությունը
ՀասարակությունՍոցիալական ցանցերում հայտնվել են հայտնի իրավապաշտպան, չորրորդ իշխանության լավ բարեկամ, հնչեղ գործերով ,հարյուրավոր քաղաքացիների խախտված իրավունքը վերականգնած, իրավաբանության ոլորտում լավագույն իրավապաշտպան , «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար Լևոն Բաղդսարյանի դստեր' «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի քաղաքացիական գործերով տնօրեն, փաստաբան, բազմաթիվ իրավական նախադեպեր արձանագրած Լարիսա Բաղդասարյանի նշանադրության արարողությունը։ Iravunk.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ նշանադրության արարողությունը տեղի է ունեցել «Ֆլորենս» համալիրում։
Շնորհավորելով հմայիչ փաստաբանին հիասքանչ տոնի կապակցությամբ, ցանկանում ենք բազում հաջողություներ և անսահման սեր, թող նշանադրությանը պարած բոլոր պարերը նույն թեթևությամբ նշանադրված զույգը կրի ոսկե հարսանիքին: Թող, որ շատ հայ երիտասարդներ հասնեն իրենց բաղձալի նպատակներին։
Երջանիկ եղեք սիրելի Լարիսա, Մատանին խորհրդանշում է խոստումը, փայփայեք Ձեր խոստումը ողջ կյանքում։

