ԻՍԿ «ՕՐԵՇՆԻԿՈՎ» ՀԱՐՎԱԾԵԼՆ ՕԳՈՒՏ ԿՏԱ՞

Վերլուծություն

Եվ, ի­հար­կե, այն բո­լոր զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք նկատ­վում եւ սպաս­վում են մեր տա­րա­ծաշր­ջա­նում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=315278&l=am), դեռ մնում են կախ­ված ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից: Ա­ռա­վել եւս, որ կար­ծես թե սկսում է ա­վե­լի ու ա­վե­լի հստակ դառ­նալ, թե Թ­րամ­փի նա­խա­ձեռ­նութ­յու­ննե­րը չեն տա­նում պա­տե­րազ­մի դա­դա­րեց­մա­նը, եւ Մոսկ­վա­յին մնում է միայն ռազ­մա­կան լուծ­ման տար­բե­րա­կը:

Ա­մեն դեպ­քում, ար­դեն նույ­նիսկ ՆԱՏՕ-ից են խո­սում, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի դա­դա­րե­ցու­մը հա­մա­րում են առն­վազն ան­ցան­կա­լի, այ­սինքն` ա­մեն բան կար­վի, որ դա տե­ղի չու­նե­նա: Ուկ­րաի­նա­յում հրա­դա­դա­րը ձեռն­տու չէ ՆԱՏՕ-ի հա­մար, քա­նի որ այն Ռու­սաս­տա­նին հնա­րա­վո­րութ­յուն կտա ա­վե­լաց­նել զեն­քի քա­նա­կը: Այս հայ­տա­րա­րութ­յան հե­ղի­նա­կը, պատ­կե­րաց­րեք, ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Ռուտ­տեն է: Նա բա­ցատ­րում է, թե՝ Ռու­սաս­տանն այս պա­հին ար­տադ­րում է ա­վե­լի շատ զենք-զի­նամ­թերք, քան ՆԱՏՕ-ի բո­լոր երկր­նե­րը միա­սին վերց­րած: Այ­սինքն, ե­թե պա­տե­րազ­մը դա­դա­րի, ռուս­նե­րը կսկսեն զենք կու­տա­կել, ո­րը վտանգ կդառ­նա ՆԱՏՕ-ի հա­մար:

Այ­սինքն, ե­թե ան­գամ ողջ Ուկ­րաի­նան ոչն­չա­նա, հոգ չէ: Ի­հար­կե, ի­մաստ չու­նի խո­սել Ռուտ­տեի նման հայ­տա­րա­րութ­յան բա­րո­յա­կան կող­մի մա­սին. դա թող ուկ­րաի­նա­ցի­նե­րը գնա­հա­տեն: Պար­զա­պես նկա­տենք, որ այս­տեղ նկատ­վում է խո­րը հա­կա­սութ­յուն: Այն պա­հին, երբ ԱՄՆ նա­խա­գահն ու նրա թի­մը խո­սում են խա­ղա­ղութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին, որ ան­մեղ մար­դիկ չզոհ­վեն, դա­շին­քի ղե­կա­վա­րը, որ­տեղ հիմ­նա­կան մե­ծութ­յու­նը նույն ԱՄՆ-ն­ է, հայ­տա­րա­րում է, թե չէ, պա­տե­րազմն ա­մեն կերպ պետք է շա­րու­նա­կել: Այ­սինքն, Թ­րամ­փի այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե՞րն են «բլեֆ», թե՞ Վա­շինգ­տո­նը կորց­րել է իր իսկ ղե­կա­վա­րած ռազ­մա­կան դա­շին­քի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յու­նը…

Ա­մեն դեպ­քում, ի­րո­ղութ­յունն այն է, որ ե­թե ժա­մա­նա­կին Թ­րամ­փը խո­սում էր 24 ժա­մում խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու մա­սին, հե­տո այդ ժամ­կե­տը դար­ձավ 100 օր, իսկ վեր­ջերս էլ ըն­դա­մե­նը հույս հայտ­նեց, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը չի վե­րած­վի մի­ջու­կա­յին բախ­ման, մեկ բան է նշա­նա­կում՝ խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու բա­նակ­ցա­յին մի­ջոց­նե­րը մնում են ա­ռա­վել քան մշու­շոտ: Կամ այս­պես՝ Թ­րամ­փը չի ցան­կա­նում, կամ որ ա­վե­լի հա­վա­նա­կան է, չի կա­րո­ղա­նում հաս­նել այդ խա­ղա­ղութ­յա­նը: Ու այս ա­մե­նին էլ գու­մար­վե­ցին Լոս Ան­ջե­լե­սի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք կար­ծես թե ան­ցած տար­վա աղ­մուկ հա­նած <<Կայ­սրութ­յան ան­կու­մը» ֆիլ­մի օ­րի­նա­կով սկսել են նե­րա­մե­րիկ­յան քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի տպա­վո­րութ­յուն թող­նել: Իսկ դա նշա­նա­կում է, որ Թ­րամփն ար­դեն պար­զա­պես ստիպ­ված է հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նաց­նել այդ ներ­քին, ակն­հայ­տո­րեն հրահր­ված ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի վրա, ին­չն էլ ա­վե­լի է թու­լաց­նե­լու նրա դիր­քերն ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին:

Այլ հարց է, թե այս զար­գա­ցում­նե­րը լա՞վ են, թե՝ վատ ռուս­նե­րի հա­մար: Վեր­ջին օ­րե­րին մեկ բան ակն­հայտ է՝ ռու­սա­կան բա­նա­կը կտրուկ մե­ծաց­րել է ռազ­մա­կան ճնշու­մը: Այդ թվում՝ գործ­նա­կա­նում ա­մե­նօր­յա ռե­ժի­մով հար­ված­ներ են հասց­վում ուկ­րաի­նա­կան ա­մե­նա­տար­բեր օբ­յեկտ­նե­րին: Ա­վե­լին, ինչ­պես նա­խազ­գու­շաց­րեց Ուկ­րաի­նա­յի հետ ՌԴ բա­նակ­ցա­յին խմբի ղե­կա­վար Մե­դինս­կին՝ ռու­սաս­տան­ցի­նե­րը պա­հան­ջում են «Օ­րեշ­նիկ»-ով պա­տաս­խան հար­ված հասց­նել Կիե­ւին եւ Լ­վո­վին: Միայն թե այս­տեղ շատ պարզ հար­ցեր կան՝ իսկ կոնկ­րետ ին­չի՞ն հար­վա­ծեն Կիե­ւում, Լ­վո­վում կամ այլ վայ­րե­րում, եւ դա ի՞նչ կտա: Կա­րող են, օ­րի­նակ, Կիե­ւում ոչն­չաց­նել նա­խա­գա­հա­կան նստա­վայ­րը կամ Ռա­դա­յի շեն­քը: Հե­տո՞, դա որ­քա­նո՞վ կմո­տեց­նի պա­տե­րազ­մի վեր­ջը: Կամ, ա­սենք, ոչն­չաց­նեն Զե­լենս­կուն: Բայց երբ նա չէ Ուկ­րաի­նա­յի փաս­տա­ցի կա­ռա­վա­րո­ղը, դրսի տե­րե­րը պար­զա­պես մեկ այլ Զե­լենս­կու կնստեց­նեն այդ ա­թոռին, եւ վերջ: Կա­րե­լի է նաեւ տնտե­սա­կան օբ­յեկտ­նե­րի հար­վա­ծել: Սա­կայն նման հզոր ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան օբ­յեկտ­ներ չկան, որ դրանց ոչն­չա­ցումն ազ­դի պա­տե­րազ­մի ըն­թաց­քի վրա: Հիմ­նա­կան մար­տա­կան միա­վոր­նե­րը, ո­րոնք այս պա­հին օգ­տա­գործ­վում են ճա­կա­տում, այն է՝ դրոն­նե­րը հա­վաք­վում են դրսից բեր­ված կոմ­պո­նենտ­նե­րով, հար­յու­րա­վոր, ե­թե ոչ հա­զա­րա­վոր մանր ար­տադ­րա­մա­սե­րում, ան­գամ՝ տնայ­նա­գոր­ծա­կան պայ­ման­նե­րում: Մ­նա­ցած զենք-զի­նամ­թեր­քը գա­լիս է դրսից, փոքր խմբա­քա­նակ­նե­րով, այդ­պես էլ պահ­վում է եւ նույն փոքր խմբա­քա­նակ­նե­րով էլ հասց­վում է ա­ռաջ­նա­գիծ: Ա­մեն մի փոքր ար­տադ­րա­մա­սի կամ զեն­քի խմբա­քա­նա­կի «Օ­րեշ­նի­կով» չես հար­վա­ծի:

Խն­դի­րը պետք է լու­ծել ռազ­մա­ճա­կա­տում: Այս­տեղ ռուս­նե­րը հար­ձակ­վում են, բայց օ­րա­կան մի քա­նի գյուղ կամ ա­վան գրա­վե­լու ա­րա­գութ­յամբ. այս տեմ­պե­րով քա­նի՞ տա­րում կհաս­նեն Կիե­ւին: Մեծ մասշ­տաբ­նե­րով ոչն­չաց­վում է ուկ­րաի­նա­կան զի­նու­ժը: Մինչ­դեռ Կիե­ւում նոր նա­խա­գիծ կա՝ պա­տե­րազմ ու­ղար­կել 18 տա­րե­կա­նից սկսած ու նաեւ կա­նանց. «ճա­կա­տա­յին մսա­ցուն» դրա­նով դեռ եր­կար կա­պա­հով­վի:

­Ռուս­նե­րին պետք են ա­րագ լու­ծում­ներ: Դ­րանց տար­բե­րակ­նե­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կան, ո­րի մա­սին ար­դեն խոս­վում է: Ա­ռա­ջին հեր­թին՝ պետք է փա­կել, ա­վե­լի ճիշտ՝ էա­պես սահ­մա­նա­փա­կել Դ­նեպ­րով տե­ղա­շար­ժը՝ կա­մուրջ­նե­րը ոչն­չաց­նե­լով: Ու միա­ժա­մա­նակ ողջ ճա­կա­տով մեկ բազ­մա­պատ­կել ակ­տի­վութ­յու­նը՝ չխու­սա­փե­լով նաեւ տակ­տի­կա­կան զի­նա­տե­սակ­նե­րի կի­րա­ռու­մից: Երբ բա­նակ­ցա­յին լու­ծում­նե­րը դառ­նում են քիչ հա­վա­նա­կան, մի­գու­ցե դա կդրդի Մոսկ­վա­յին՝ կտրուկ փո­խել պա­տե­րազ­մի բնույ­թը: Իսկ այ­լընտ­րան­քը եւս ա­նո­րոշ ժա­մա­նա­կով պա­տե­րազմն է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում