«Փաստ». Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, առանց չափազանցության, կարևոր և առանցքային նշանակություն ունեցող վերքաղաքական իրադարձություն էր: Հազարավոր մարդիկ՝ վրդովված Հայ առաքեական եկեղեցու և Վեհափառի հասցեին Նիկոլ Փաշինյանի արած արտահայտություններից ու սպառնալիքներից, չնայած ուշ ժամին, գնացին օդանավակայան, որպեսզի դիմավորեն աշխատանքային այցից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Ինչ խոսք, տպավորիչ էր տեսարանը, թե ինչպես են հազարավոր ու ամենատարբեր մարդիկ բաց երկնքի տակ միաբերան ու միակամ արտասանում Տերունական աղոթքը՝ Վեհափառի հետ:

Օդանավակայանի մոտ հավաքը, կարելի է ասել՝ ինքնաբուխ էր, չնայած տարբեր անհատների և ուժերի կողմից հնչած կոչերին: Սա այն դեպքն է, որ այդ կոչերն ավեի շուտ արտացոլեցին շատերի տրամադրությունները, ու նույնիսկ կարևոր չէ՝ ով առաջինը կոչ արեց, ով՝ երկրորդը, ով՝ երրորդը: Դա չափազանց երկրորդական այս պարագայում:

Էականն այն է, որ հաշված ժամերի ընթացքում հազարավոր մարդիկ արձագանքեցին անմիջականորեն, իսկ տասնապատիկ ավելի շատ հայրենակիցներ, միանգամայն հասկանալի հանգամանքներից ելնելով (այլ քաղաքում, բնակավայրում, այլ երկրում գտնվելու կամ պարզապես փոխադրամիջոց չունենալու հանգամանքներով պայմանավորված), թեպետ ներկա չէին «Զվարթնոցում», բայց բուռն աջակցություն արտահայտեցին:

Հատկանշական է, որ փաշինյանական իշխանություններն ու հատկապես «Նիկոլից ավելի նիկոլ» սատելիտները փորձում էին հեգնել, թե «ընդամենը» մի 2 հազար մարդ էր արձագանքել... Իրականում, կարծում ենք, քպական իշխանավորներն ու նրանց ծառայողներն իրենք էլ շվարած են, թե ինչ կարգի աջակցություն է վայելում Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային և հոգևոր կառույց և արժեք: Եվ այն հիստերիան, որ իբր «սարկազմով» բարձրացրել էին նրանք, ցույց տվեց իրական անհանգստությունները, որ Նիկոլ Փաշինյանն իր նպատակին հասնել չի կարողանալու:

Իսկ հավաքն ինքնին որոշակի մեսիջներ էր պարունակում, ու ամենակարևորը սա է: Չէ, Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին ուղղված չէ, դա անիմաստ է, նրանք ո՛չ կարմիր գծեր ունեն, ո՛չ սրբություններ: Դե, բացի փողից ու իշխանությունից: Հիմնական մեսիջը, կարծում ենք, ուղղված էր բոլորին ու նաև աշխարհին, որ հայ ժողովուրդն իր արժեքներին տեր է, իր Եկեղեցու կողքին է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում