«Հրապարակ». Մանրամասներ՝ Նարեկ Մանուկյանի հեռանալուց
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ հայտարարելով, որ նախաձեռնում է «Արﬔնիա 2026» շարժումը: Մանուկյանը մոտ 5 տարի ղեկավարել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, եղել է ավագանու անդամ՝ ՔՊ խմբակցությունից, բայց ՔՊ կուսակցության անդամ չի եղել: Գարնանը նա հեռացավ թե՛ կենտրոնի տնօրենի պաշտոնից, թե՛ ավագանու անդամակցությունից:
Առաջին հայացքից դա նման էր ՔՊ-ից նեղացած մարդու արարքի, բայց Նարեկ Մանուկյանին ճանաչողները պատմեցին, որ դեռ 2020 թ․ պատերազﬕց հետո տարբեր ﬕջավայրերում նա վատ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին, անգամ ոչ կոռեկտ արտահայտություններ է արել, ու, թերեւս, նաեւ դա է պատճառը, որ իշխանությունը նրան յուրային չէր համարում, եւ անգամ այն, որ հիվանդանոցը նրա կառավարման շրջանում լուրջ արդյունքների էր հասել, չխանգարեց նրա՝ պաշտոնից հեռանալուն։
Սակայն Մանուկյանի հայտարարություն-լայվը եւ վերջին հարցազրույցը լսողներն արձանագրել են, որ նա, ճիշտ է՝ հայրենասեր ու տրամաբանող մարդու տպավորություն է թողնում, բայց ո՛չ քաղաքական գործչի։ Նա քարոզում է ﬕասնություն, «ﬔնք»-ի գերակայություն, բայց մարդիկ դեռ պետք է համոզվեն՝ նա այդ գաղափարների իրակա՞ն կրողն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի կողﬕց 2026 թ․ ընտրություններին ընդառաջ ներդրվող «տրոյական ձի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

