«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վեր կանգնեք ձեր ունայն և աղետաբեր անձնական, խմբակային շահերից. Հայր Սուրբ

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանը եւ իր վերնախավը շարունակում են եկեղեցու դեմ արշավը։  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը իր խոսքում լավագույնս էր նկարագրել առկա իրողությունները, մասնավորապես ասելով. «Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում»։ Ուրեմն երբ ու ի՞նչ կերպ եք պատկերացնում այս մահաբեր խրախճանքի կանգնեցումը։

- Այդ խրախճանքի սկզբի և վախճանի վերաբերյալ պետք է խոսեն ՀՀ իշխանություններն ու քաղաքական ողջ դաշտում առկա ուժերն իրենց առաջնորդներով ու գործիչներով: Եկեղեցին Աստծո ամեն օր քարոզում և արարում է հավատք, հույս, սեր, համերաշխություն և միություն, ազգային սուրբ միություն, որն էլ պետք է պահպանի ու պաշտպանի, զարգացնի ու հարատև դարձնի Հայոց Հանրապետությունը: Թող վերստին ամենքին լսելի լինի, որ միայն մեր Սուրբ Եկեղեցին է ամենայն պատասխանատվությամբ և ճշմարտապես գիտակցում ազգային պետություն ունենալու անբեկանելի անհրաժեշտությունը: Եվ այս գիտակցության զորությամբ է, որ Եկեղեցին և ամեն մի հոգևորական հանդես է գալիս որպես տեր և ավանդապահ ազգային ողջ ժառանգության ի Հայաստան և ի Սփյուռս: Արդ, Եկեղեցին հայ իրականության մեջ միմիայն աստվածային սիրո և ուրախության խնջույք է պատրաստում՝ հրավիրելով ամեն մի հայի:

 

- Հայր Սուրբ, հանրության մի ստվար զանգված էլ կոչ է անում եկեղեցուն բանադրել Փաշինյանին եւ հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը։ Հետաքրքիր է այս մասով Ձեր դիտարկումը։


- Հանրության մի ստվար զանգվածը, առհասարակ ողջ հանրությունը պետք է սպասի և լսի Եկեղեցու կոչը, հորդորն ու պատգամը: Եկեղեցին՝ որպես աստվածային սուրբ հաստատություն, իր նվիրապետական սուրբ կարգով գիտե ինչպես վարվել, ինչն ինչպես, երբ և ում ասել: Եկեղեցուն Սուրբ Հոգին է առաջնորդում. հարկավոր է հոգու ունկերով լսել այդ կեցուցիչ ու փրկարար ձայնը: Մեր մաղթանքն է և աղոթքը, որ իշխանությունները, ընդդիմադիրներն ու բոլոր հայերը լսեն այդ ձայնը և շեն ու անվտանգ պահպանեն հայ կյանքը՝ պետական յուր սարքով ու կարգով: Վեր կանգնեք ձեր ունայն և աղետաբեր անձնական, խմբակային շահերից, ջանքեր գործադրեք և առաջնորդվեցեք բացառապես ազգային և պետական բարձրագույն շահերով: Ահա, այս գիտակցության խիստ պակաս կա մեր պետական ու հասարակական-քաղաքական ասպարեզներում:

- Հայկական եկեղեցին իր ժողովրդին տանում է դեպի աղետ. Նման հայտարարությամբ է հանդես եկել Փաշազադեն։ Այս եւ նմսնատիպ հայտարարությունները ինչ մեսիջ են ՀՀ իշխանություններին։

-Հայրենի երկրի որևէ իշխանություն պետք է ականջալուր լինի միմիայն իր Ազգային Եկեղեցու ձայնին, որը ճշմարտության և խղճի միակ վավեր ձայնն է ի հայս: Իսկ Փաշազադեն պետք է ջանք գործադրի և հաղթահարի իր բարդույթները. գիտեք դյուրի՞ն էր նստել մի սեղանի շուրջ Վազգեն Ա., Գարեգին Ա. և Գարեգին Բ. քաջարի և մեծախոհ Հայոց Հայրապետների հետ: Հայրապետներ, ովքեր խոսում են պատմական ողջ ճշմարտության ու արդարության ահեղ ձայնով:
 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան