Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն Պետրոսյան

Հասարակություն

Մեծ տարածաշրջանում իրավիճակն այս պահին առնվազն քաղաքական և քարոզչական հարթություններում տեսանելիորեն շիկանում է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ընթացիկ շաբաթվա ավարտին նախանշված ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական շրջափուլին ընդառաջ՝ կողմերը կիրառում են քաղաքական, քարոզչական, հոգեբանական ճնշման լայն գործիքակազմ։

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ից ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարվում է թերահավատություն հնարավոր գործարքի հաջողման հարցում։ Պաշտպանական ոլորտի պատասխանատուները քննարկում են խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարներ, ամերիկյան մեդիայում պարբերաբար հրապարակվող տարաբնույթ «ներքին» տեղեկություններն ավելի են մեծացնում լարվածությունը։

Բնականաբար իրանական կողմն էլ պատասխանում է համարժեք՝ նախագահ, ԱԳՆ, ՊՆ և այլ մակարդակներով՝ հռետորոբանության հարթությունում առաջ մղելով սեփական պաշտոնական դիրքորոշումն «ուրանը սահմանափակ հարստացնելու» իրավունքի վերաբերյալ, քարոզչական տեսանկյունից՝ ի ցույց դնելով նոր հեռահար զինատեսակների փորձարկման բովանդակություն, սեփական անվտանգությունն ապահովելու և թշնամիներին թիրախավորելու հին և նոր հնարավորությունները։ Ի դեպ, Իսրայելի միջուկային կարողություններն առնչվող գաղտնի տեղեկատվության ստացման վերաբերյալ վերջին հրապարակումներն էլ հստակ ուղերձ են հրեական պետությանն առ այն, որ ի պատասխան Իրանի դեմ թիրախային գործողությունների՝ Թեհրանն ընդունակ է համարժեք պատասխանելու։

Ներկա իրավիճակային գնահատականի համատեքստում, իհարկե, այս պահին մեծ պատերազմի սցենարը շարունակում է զիջել դիվանագիտության հնարավորություններին, և ներկայում հենց դիվանագիտական հարթությունում դիրքերի ամրապնդման նպատակով կողմերը փորձում են կիրառել ողջ օժանդակ զինանոցը, ռազմաքաղաքական մանևրները։

Բայցևայնպես, հերթական անգամ հիշեցման կարգով՝ շատ մեծ է հավանականությունը, որ Իրանի դեմ ռազմական սցենարի կիրառման դեպքում Հարավային Կովկասն Ադրբեջանի ձեռամբ (որը տևական ժամանակ պատրաստվում է տարածաշրջանային պատերազմին) ևս ներքաշվելու է հնարավոր ռազմական գործողությունների մեջ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում