Նուշը նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը. NutriRes
ՀասարակությունԱմեն օր նուշ ուտելը կարող է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը՝ նվազեցնելով սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս եզրակացությանն են հանգել Լինուս Փոլինգի ինստիտուտի և Օրեգոնի պետական համալսարանի Հանրային առողջության քոլեջի գիտնականները: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Սննդի հետազոտություն» (NutriRes) ամսագրում:
Ուսումնասիրությանը մասնակցել են նյութափոխանակության համախտանիշով ախտորոշված մեծահասակներ՝ վիճակ, որը բնութագրվում է որովայնի ճարպակալմամբ, բարձր արյան ճնշմամբ, արյան մեջ շաքարի բարձր մակարդակով, «լավ» խոլեստերինի ցածր մակարդակով և տրիգլիցերիդների բարձր մակարդակով: Մասնակիցները բաժանվել են երկու խմբի. մեկը 12 շաբաթվա ընթացքում օրական կերել է մոտ 45 նուշ (համարժեք է 320 կիլոկալորիայի), մյուսը ստացել է նույն քանակությամբ կալորիաներ կրեկերների տեսքով:
Գիտնականների կարծիքով, վիտամին E-ի անբավարարությունը հանդիպում է շատ մարդկանց մոտ, և նուշի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել լրացնել սննդակարգում այս բացը։ Ուսումնասիրության հեղինակները խորհուրդ են տալիս ընկույզ ներառել հակացուցումներ չունեցող մարդկանց, հատկապես սրտանոթային հիվանդությունների ռիսկի խմբում գտնվողների ամենօրյա սննդակարգում։

