«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն եւ Վեհափառ հորը. Պրոֆեսոր Չարչյանը հայտարարությամբ է հանդես եկել

Մինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայի Բեռն քաղաքում բարձրաձայնում էր Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո շարունակվող հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացման մասին, հակահայկական հերթական հիստերիան բարձրացավ Բաքվում։
Ադրբեջանի իշխանություններից բացի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեն նույնպես զերծ չմնաց կեղծիքի տարածումից ու հայտարարեց, որ իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը, անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում», և հայերը իբր «յուրացրել են» այդ տարածքները։ 
Ադրբեջանի կողմից բազմիցս նմանատիպ հարվածների սովոր լինելով՝ այս ամենը զավեշտ կանվանեինք ու կարհամարհեինք, եթե հերթական հարվածը չլիներ արդեն մեր երկրի ներսից՝ թիկունքից, մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից: Փաշազադեի անհեթեթ մտքերն անուղղակի կրկնվեցին ամենազազրելի բառամթերքով պիտակավորելով Հայ Առաքելական Եկեղեցին և նրա հոգևոր սպասավորներին: 
Ինչ նպատակ է հետապնդում մեկ շաբաթից ավելի հրապարակային հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա, Ամենայն Հայոց Կաթողիկոսին թիրախավորելը։
Ո՞րն է Հայ ժողովրդի գոյության ու ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հավատքի հիմքերը խարխլելու, մարդկանց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տրամադրելու իրական նպատակը: 
Պատասխանը թերևս պարզ է: Օրեցօր անկում ապրող վարկանիշ, հանրային վստահության կորուստ, կառավարման ձախողում, արտաքին հրահանգներ և այս շարքը կարելի է շարունակել: 
«Բաժանիր, որ տիրես» սկզբունքով էլ իշխանությունը շարունակում է սերմանել ատելություն, ծայրահեղականություն, ստի ու կեղծիքի մեծ չափաբաժին՝ առանց որևէ փաստի ու ապացույցի:
 Ի՞նչ պետք է անենք մենք, ես, դուք, յուրաքանչյուրս... Չդառնանք այս կեղտոտ խաղի մասնակիցը, չտրվենք սադրանքների ու չընկնենք այն հորձանուտը, որտեղից փրկվելու շանսեր չեն լինելու: 
Փոխարենը լինենք միասնական, համախմբված մեր Եկեղեցու, մեր Հավատքի, մեր Ամենայն Հայոց Հայրապետի կողքին: 
Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն և Վեհափառ հորը․․․
Ես Հայ Առաքելական եկեղեցու և մեր Վեհափառ հոր զավակն եմ․․․
Աստված պահապան բոլորիս...

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության