Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում

Տնտեսություն

Ucom-ը հպարտ է հայտարարել Երևանում 5G ցանցի գործարկման մասին, ինչը կարևոր քայլ է ընկերության թվային փոխակերպման ճանապարհին։ Այս ընդլայնման շնորհիվ Ucom-ը դարձավ ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորը Հայաստանում։ Ucom-ի 5G ծածկույթն այս պահին գործում է Երևանում և 35 քաղաքներում, 19 բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։

Ucom-ի 5G ցանցը նախագծվել և կառուցվում է Nokia-ի հետ համագործակցությամբ՝ օգտագործելով վերջինիս առաջադեմ տեխնոլոգիաները՝ ապահովելու աննախադեպ արագություն։

Այս գործարկումը բաժանորդներին կտրամադրի ավելի արագ ինտերնետ կապ՝ անհատների և կազմակերպությունների աճող կարիքները բավարարելու համար։ Այս ենթակառուցվածքը նոր հնարավորություններ է ստեղծում որակյալ վիդեոզանգերի, իրական ժամանակում տվյալների փոխանակման և նոր սերնդի խելացի տեխնոլոգիաների օգտագործման համար։

Երևանում և մարզային քաղաքներում 5G ցանցի գործարկման արդյունքում Հայաստանի բնակչության շուրջ 65 տոկոսը հնարավորություն կունենա վայելելու այդ վերափոխված տեխնոլոգիայով տրամադրվող արագ շարժական ինտերնետ կապը։

«5G ցանցի գործարկումը ռազմավարական ներդրում է մեր երկրի ապագայի համար։ Բացի ավելի արագ ինտերնետ տրամադրելուց, այս ցանցը հիմք է դառնում Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար․ ապահով կապի շնորհիվ մարզային համայնքները հզորացնելուց մինչև արդյունաբերական նորարարությունների և խելացի ենթակառուցվածքների հնարավորություններ ստեղծելով։ Ucom-ում մենք դիտարկում ենք տեխնոլոգիաները որպես ազգային առաջընթացի հիմք, և այս ձեռքբերումը մեզ մոտեցնում է ավելի ուժեղ, մրցունակ և որակյալ կապ ունեցող Հայաստան ստեղծելուն։ Շնորհակալ ենք Nokia-ի մեր գործընկերներին իրենց փորձագիտական աջակցության և տեսլականը կիսելու համար, ինչի շնորհիվ մենք կարող ենք Հայաստանում միջազգային մակարդակի կապ տրամադրել։ Օգտվելով այս հնարավորությունից, ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Ucom-ի ամբողջ անձնակազմին՝ մեր ռազմավարությանը հավատալու, ամենօրյա աշխատանքի և մեր բաժանորդներին նվիրվածության համար, ինչի շնորհիվ մեր խոստումը կյանքի է կոչում», - ասել է Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«5G ցանցի գործարկումը Երևանում վկայությունն է մեր նվիրվածության՝ նորարարությունների ներդրմանը և ամբողջ Հայաստանում բաժանորդներին աննախադեպ թվային փորձառություն տրամադրելուն։ Մեր ընդլայնված ցանցը այժմ ընդգրկում է Հայաստանի 35 քաղաք և մայրաքաղաքը, և մենք հպարտ ենք լինելու երկրի առաջատարը՝ ամենալայն 5G ենթակառուցվածքով։ Այս ձեռքբերումը արտացոլում է մեր նվիրվածությունը՝ համայնքների զարգացմանը և հնարավորինս որակյալ ծառայությունների մատուցմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր 5G ցանցը, որի մաս է կազմում Nokia-ի վերջին AirScale ռադիո մուտքի սարքավորումը, 5G Core և IMS Voice Core-ը, ինչպես նաև IP երթուղավորման լուծումները, հասանելի է Ucom-ի կանխավճարային և հետվճարային շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար (բացառությամբ միայն շարժական ինտերնետի սակագնային պլանների), որոնք օգտագործում են 5G-ի հետ համատեղելի սմարթֆոն (բոլոր iOS, և մի շարք Android, մանրամասները՝ Ucom կայքում):

«5G ծածկույթի այս հաջողված ընդլայնումը Nokia-ի և Ucom-ի շարունակվող գործընկերության նորագույն հիշարժան քայլն է: Հիմնվելով մեր մեծ փորձի և ոլորտում առաջատար տեխնոլոգիաների վրա, մենք կառուցել ենք հզոր, գերարագ արձագանքող և արդյունավետ 5G ցանց, որն օգնում է Ucom-ին ապահովել բացառիկ փորձառություն իր բաժանորդների համար: Այն կաջակցի բիզնեսներին իրենց թվայնացման ճանապարհին և անհատներին գերարագ կապ կտրամադրի: Մենք ակնկալում ենք հետագայում էլ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը Ucom-ի հետ», - ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ և Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։

5G ցանցի գործարկման առիթով ընկերությունը հունիսի 12-ին Երևանի Season’s Park-ում կազմակերպել էր նոր սերնդի մեծ ֆեսթ՝ 5000 այցելուի մասնակցությամբ։ Միջոցառումը սկսվեց Ucom-ի և Nokia-ի ղեկավարների պաշտոնական ողջույնի խոսքերով, որին հաջորդեցին 12 Project-ի, Leah-ի, Parg-ի և Ներսես Ավետիսյանի ելույթները։ Միջոցառման աստղը Brunette-ն էր, ով ներկայացրեց իր նոր «Try» երգը:

Նշենք, որ Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում