«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եկեղեցական դասու բոլոր անդամները եւ համայն հաւատացեալ ժողովուրդը պարտին իրենց ազգընտիր օծեալ Հայրապետին հնազանդիլ. Սահակ սրբազան

Հասարակություն
ՍԱՀԱԿ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԿԵՑՈՒԱԾՔԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒ ԴԻՄԱՑ
 
Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագոյն եւ Վեհափառ Կաթողիկոսի անձին դէմ կատարուած ցնցիչ պնդումները՝ Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք Վարչապետ Պարոն Նիկոլ Փաշինեանի կողմէ, համայն հայ աշխարհը խորապէս ալեկոծեց: Հայ աշխարհի մէջ բոլոր մակարդակներով շարունակուող բուռն վիճաբանութիւնները ահազանգային մակարդակով մտահոգութեանց պատճառ կը դառնան բոլոր անոնց համար որոնք շահագրգռուած են հայկական խնդիրներով: Երբ կը ծաւալին վիճաբանութիւնները, կարգ մը շրջանակներ արդէն խօսելու սկսած են «նոր կաթողիկոս մը» ընտրելու մասին եւ իմ անունս ալ որպէս Կ.Պոլսոյ Պատրիարք հոլովուելու սկսած է կարգ մը անձերու կողմէ որպէս «նոր կաթողիկոսի» թեկնածու՝ արդէն որոշուած իշխանութիւններու կողմէ: Ուստի պարտք կը զգամ պարզաբանելու հետեւեալ ճշմարտութիւնները կանխարգիլելու համար աւելորդ խօսակցութիւնները:
 
Ա. Մեր հազարամեայ եկեղեցական աւանդութիւնները եւ մեր կղերականի կարգապահութիւնը մեզմէ կը պահանջեն որ մինչ ներկայ կաթողիկոսը Աթոռի վրայ է երբեք չձգտիլ, նոյնիսկ չմտածել նոր կաթողիկոս մը ընտրելու մասին: Ներկայիս մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն է Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը: Եկեղեցական դասու բոլոր անդամները եւ համայն հաւատացեալ ժողովուրդը պարտին իրենց ազգընտիր օծեալ Հայրապետին հնազանդիլ, հաւատարիմ մնալ, պաշտպանել ու անոր համար ընդմիշտ աղօթել մինչեւ որ Տէրը կ'արտօնէ իրեն բազմիլ հայրապետական Աթոռին վրայ:
 
Բ. Այս օրերուն Պարոն Վարչապետի կողմէ սոյն խնդրի արծարծումը յստակ քաղաքական առընչութիւն ունի, յատկապէս ի տես առնելով 2026ին կատարելիք քաղաքական ընտրութիւնները: Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնոյթ ունի եւ այդպէ՛ս նրբօրէն պէտք է ձեռք առնուի եթէ ոչ, կը ստանայ Եկեղեցի-Պետութիւն ընդբախումի մը վիճակ, այդ պարագային մեր դիրքը յստակ թող լինի ամենուն. Մեր Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ շահերը եւ անկախութիւնը կը պաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներու դէմ:
 
Գ. Մենք լուծումը կը տեսնենք համբերութեամբ 2026-ի Ընտրութիւնները սպասելու մէջ: Արդէն Մայր Աթոռը 2026-ին Եկեղեցական Ներկայացուցչական Ժողով հրաւիրած է: Նոյնիսկ կարելի է, որ այդ վերածուի Ազգային Եկեղեցական Ժողովի: Անձնապէս գիտենք, որ Վեհափառ Հայրապետն ալ շատ յոգնած է այս վիճակէն: Սակայն եւ այնպէս որքան որ ծանօթ ենք իր նկարագրին ետ քայլ չի նետեր արտաքին քաղաքական ճնշումներու ներքեւ, ե՛ւ իրաւունք ունի:
Մեր հայրական յորդորն է բոլոր անոնց որոնք հարազատօրէն կը մտածեն Առաքելական մեր եկեղեցւոյ բարօրութիւնը եւ Հայաստանի անդորրութիւնը. Պահ մը ետ քաշուիլ եւ Տիրոջ առջեւ կենալ, խաչակնքել եւ Քրիստոսի իշխանութեան յանձնել իրավիճակը աղօթքով եւ ապաշխարութեամբ: Եկէ՛ք, հրաժարինք իրարու որսորդը դառնալէ եւ իրարու հանդէպ ցոյց տանք այն ողորմութիւնը, զոր Տէրը մեզի ցոյց կուտայ:
 
«Ցուցու՜ր մեզի ո՛վ Տէր, քու ողորմութիւնդ եւ քու փրկութիւնդ մեզի տուր: Ողորմութիւնը ու ճշմարտութիւնը իրարու հանդիպեցան, արդարութիւնը եւ խաղաղութիւնը իրար համբուրեցին: Տէրը բարութիւն պիտի տայ այն ատեն ու մեր երկիրը՝ իր պտուղը» Սաղմոս 85:7,10,12
Խաղաղութիւն ամենեցուն
 
ՍԱՀԱԿ Բ.
ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան