Անպատժելիության մթնոլորտը գնալով խորանում է. Նարե Արամյան

Հասարակություն

Քաոսը թաղապետարաններում շարունակվում է: Մեկ ձերբակալություններ, մեկ աշխատանքից հեռանալու դիմում եւ այլն: Թե ինչ է կատարվում վարչական շրջաններում եւ ում մեղքով, «Իրավունք»-ը փորձեց պարզել Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ տեսակետը:

— Ինչպե՞ս կորակեք վերջին շրջանում վարչական շրջաններում կատարվող իրադարձությունները:

— Ինչպես տեսնում ենք, մեր իրականության մեջ ընդհանրապես չի տարբերվում թաղապետ է, թե շարքային քաղաքացի: Յուրաքանչյուրն իրեն ինչ վարք ասես թույլ է տալիս, առավել եւս բռնություն կիրառելով, ինչը բացարձակապես անթույլատրելի է, անկախ հանգամանքներից, քանի որ պաշտոնակատար անձը չի կարող դիտարկվել որպես թասիբ, նամուս կամ արժանապատվոթյուն խաղացնող մեկը: Պաշտոնական անձը պետք է իր պաշտոնական դիրքին համապատասխան բարեւավարքության կանոններրը եւ առավել եւս քրեական օրենսգիրքը պահի:

Հիմնականում եթե մարդիկ իրենց կյանքում ոչինչ չեն արել ու միանգամից հայտնվում են իշխանության, այդ մարդիկ որեւէ կերպ չեն կարող իրենց դիրքը արդարացնել, կամ այդ դիրքում գործել, ինչպես հարկն է: Եվ բոլորովին կապ չունի սեռը եւ տարիքը, երկիրը եւ ոչ էլ կուսակցական պատկանելիությունը: Այդ մարդիկ ունակ չեն կառավարման եւ չեն կարող իրենց պարզապես մարդավայել պահել: Իսկ ինչ վերաբերում է անհատների շուրջ ստեղծվածին եւ թե ինչպես է ստացվում, որ ՔՊ-ականն արդեն ՔՊ-ականի նկատմամբ է բռնություն գործադրում եւ ձերբակալվում, խնդիրն այն է, որ այստեղ կա թայֆայական մոտեցում, յուրայինների եւ հակառակորդների բաժանում: Եվ այստեղ է երեւում, որ իրավապահ մարմինները երբեւէ մեր երկրում անգամ մոտ չեն կայացվածությանը: Այսօր ավելի է այդ ճեղքվածքը խորացել:

— Փաստացի ձերբակալվել է Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարը՝ ապտակելու համար: Արդյո՞ք երկամսյա կալանքը իրավաչափ է:

— Դա, իհարկե, դատական ատյանների որոշելիքն է: Մյուս կողմից էլ շատ հնարավոր է, որ մենք տեսնում ենք շատ հաճախ ոչ իրավաչափ գործողություներ, այդ թվում՝ դատարանի կողմից կոշտ որոշումներ, երբ դրանց կարիքը չկա, եւ հակառակը՝ թեթեւ, երբ կարիքը կա: Այնպես որ, զարմանալի բան չկա: Այս անպատժելիության մթնոլորտը գնալով խորանում է, եւ չեմ կարծում, որ շարքային, սովորական ապտակի համար եթե չկա այլ գործողություն, որը զուգորդվել է ծեծով, հնարավոր էր մարդուն ուղղակի այդպես կալանավորել:

— Այսինքն՝ ենթադրում եք, որ այլ գործողություննե՞ր էլ են տեղի ունեցել:

— Ենթադրում եմ, եթե դա եղել է միակողմանի գործողություն, եւ երբ դիմացինին զրկել են պաշտպանությունից, կամ կիրառել են այլ մեթոդներ, պետք է համարվեր խուլիգանական գործողություն ու ստորագրություն չհեռանալու մասին որոշում կկայացվեր: Հետեւաբար, ենթադրում եմ, որ ծանրացուցիչ հանգամանքներ կան, որ որոշվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառել: Կարեւոր է այստեղ հասկանալ նաեւ յուրայինների եւ ոչ յուրայինների բաժանման պահը: Ինչու մենք չենք կարողանում, անգամ սովորական քաղաքացիական ընդամենը հորիզոնական հարաբերությունների մեջ, չկիրառել երկակի ստանդարտներ: Ամենավատը, որը նկարագրում է այս իշխանությանը, դա երկակի ստանդարտները թույլատրելի դարձնելն է: Մենք հենց դրա պատճառով ենք հայտնվել այս օրին:

— Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը յուրային չէ՞, ըստ Ձեզ:

— Ուրեմն՝ կան ավելի յուրայիններ եւ նվազ յուրայիններ: Այնպես ինչպես օրենքի դեպքում, երբ հռչակում են, թե բոլորը հավասար են օրենքի առաջ, բայց ստացվում է, որ ոմանք ավելի հավասար են: Այսինքն՝ այն բոլոր խմբակները, որոնք ցանկացած արժեք, առավել եւս օրենք, կիրառում են իրենց օգտին, միշտ էլ յուրայինների բաժանելուց ունենում են ավելի յուրայիններ: Իսկ եթե խոսենք օրենքի տեսանկյունից, ես կարծում եմ, որ այսպիսի խափանման միջոցի կիրառումը խոսում է նաեւ այլ, զուգորդված քրեական պատասխանատվություն ենթադրող արարքներ կիրառելու մասին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում