Գնում էի Հերհեր, որ խնամեմ 12-ամյա որդուս գերեզմանը, հիմա ուր գնամ...Պատերազմի դժոխքը սրտում

Հանդիպում

Շարունակում ենք «Գաղթի ճանապարհը» խորագրի ներքո ներկայացնել արցախահայերի` վերջին մի քանի պատերազմների եւ դրան հաջորդող օրերին վերապրած դժոխային պատմությունները: Գրիգորյանների ընտանիքը ապրում էր Մարտունու շրջանի Ներքին Ճարտար (Զորավան) գյուղում։ Գայանեի ամուսինը՝ Թաթուլը, զինվորական ծառայության մեջ էր այդտեղ: Երեք զավակները՝ Վաղարշակը, Գոռն ու Գևորգը, հաճախում էին դպրոց, ինքն էլ որպես ուսուցչուհի էր աշխատում տեղի դպրոցում։ Կյանքի բնականոն ընթացքը խախտվեց 2016-ի ապրիլյան Քառօրյա պատերազմի օրերին։ 

Ապրիլի 2-ի առավոտյան Ներքին Ճարտարի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հրթիռահրետակոծության հետևանքով դպրոցի ճանապարհին սպանվեց Գայանեի որդին՝ 12-ամյա Վաղարշակը, մյուս որդին՝ 11-ամյա Գևորգը, ծանր վիրավորումներ ստացավ.

-Իր տարիքի համար Վաղարշակը շատ ավելի հասուն էր մտածում։ Մեզ միշտ ասում էր՝ բիզնեսներ է հիմնելու, գյուղը զարգացնի։ Արտաքնապես էլ ընդհանրապես նման չէր իր հասակակիցներին՝ շատ բարձրահասակ էր։ 7-րդ դասարանում էր սովորում, երբ դեպքը եղավ։ Ինձ միշտ ասում էր, որ մեծանա՝ շատ հայտնի է լինելու։ Ես չէի էլ պատկերացնի, որ նա պետք է այսպես հայտնի  դառնար…»- պատմում է մայրը` Գայանեն. 

-Պատերազմը ապրիլի 2-ին էր սկսվել, բայց շարժ կար՝ մարդիկ գնում էին աշխատանքի, երեխաները՝ դպրոց։ Գայանեն զանգել էր Մարտունի, հարցրել՝ վիճակն ինչպես է։ Պատասխանել էին, թե անհանգստանալու կարիք չկա։Առավոտ շուտ էր, մոտավորապես ժամը 8-ն անց կես, ես երեխաների հետ դպրոցի ճանապարհին էի։ Նրանք ինձնից առաջ էին ընկել, հասել էին արդեն բակ։ Ուժեղ ձայն լսեցի, ոնց որ ֆշշոց լիներ։ Ամեն բան մի պահ ծխի մեջ կորավ, մի պահ չհասկացա, թե ինչ կատարվեց։ Վախեցա, վազեցի երեխաներիս ուղղությամբ: Գոռը Վաղարշակին մի կերպ ինձ մոտ բերեց։ Ես գրկել էի նրան, դեռ ողջ էր։ Մտածում էի՝ ինչպես փրկեմ տղայիս։ Բղավում էի, որ մեքենա մոտեցնեն։ Երբ հանձնեցինք բժիշկներին, ասացին, որ ուշացրել ենք՝ ճանապարհին երեխաս մահացել էր։ Բեկորը զարկերակին էր դիպել։ Ես չէի ուզում հավատալ։ Անջատվել էի։ Ինձ ասում էին՝ Գևորգը լավ չի, որ թողնեմ ու գնամ...

Որդու կորստից հետո Գայանեն չի կարողանում վերադառնալ տուն։ Ամուսնու հետ որոշում են երկու որդիներով տեղափոխվել Շուշի՝ նոր կյանք կառուցելու.

-Տղաներս միշտ հիշում էին մեր հին տունը, կարճ ժամանակ անց Շուշիում հարմարվեցինք։ Նոր էինք սկսել վերականգնվել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Երբ տեսա, թե տղաներս ինչքան վախեցած են, անհանգստացանք նրանց համար, կարճ ժամանակով Հայաստան եկանք։ Նոյեմբերի 19-ին կրկին վերադարձանք, այս անգամ՝ Ստեփանակերտ: Եթե չվերադառնային, կհամարեի, որ դավաճանել եմ Վաղարշակիս։ Վերջին անգամ որդուս գերեզմանին այցելել եմ 2023-ի սեպտեմբերի 17-ին՝ պատերազմից երկու օր առաջ` առանց ծաղիկի ենք գնացել, շրջափակման մեջ էինք, չէր ճարվում։ Ես միշտ գնում էի Հերհեր, որ խնամեմ որդուս գերեզմանը։ Երբ վերջին անգամ այնտեղ էի, չէի մտածում, որ այլևս չեմ գնալու...

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում