Մենք Ադրբեջանի հետ խոսել ենք և կշարունակենք խոսել հնարավոր մտահոգությունների մասին. Հայաստանում Իրանի դեսպան
ՀասարակությունԻրանում սիոնիստական գործակալների մեծ մասը ձերբակալվել է, և նրանց օգտագործումը ցույց է տալիս, որ վախկոտ Իսրայելն ի վիճակի չէ Իրանի հետ անմիջական բախման մեջ մտնել։ Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք փաստեր չունենք, որ որոշակի երկրներ կարող էին մասնակցել այս գործողություններին։ Բայց մենք ուսումնասիրություն կանցկացնենք։ Եվ եթե մենք հասնենք այն եզրակացության, որ որոշ երկրներ աջակցել են սիոնիստական ռեժիմին այս գործողություններում, դա կազդի Իրանի և այդ երկրների միջև հարաբերությունների վրա», - նշեց նա։
Սոբհանին հայտնեց, որ Իրանը կապի մեջ է բոլորի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարության հետ։ «Մենք խոսել ենք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ, և մենք նաև խոսել ենք և կքննարկենք հնարավոր մտահոգությունների մասին», - հավելել է դեսպանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը դատապարտել է ագրեսորի գործողությունները։ «Պետությունների պաշտոնական դիրքորոշումը մեզ համար կարևոր է», - եզրափակել է դիվանագետը։

