ԹՐԱՄՓԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ՞

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, ի­րա­նա-իս­րա­յել­յան այս բա­խում­նե­րում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=315985&l=am) շա­րու­նա­կում է մեծ մնալ ա­մե­րիկ­յան գոր­ծո­նը: Ա­վե­լի կոնկ­րետ, Թ­րամ­փը կմտնի՞ այս պա­տե­րազ­մի մեջ, թե՝ ոչ: Ու այս հար­ցի հետ կապ­ված վեր­ջին մեկ-եր­կու օ­րե­րին տա­րօ­րի­նա­կութ­յուն­նե­րի պա­կաս չկա:

Օ­րի­նակ, ա­մե­րիկ­յան դե­մոկ­րատ սե­նա­տոր Թիմ Քեյ­նը Սե­նա­տում ներ­կա­յաց­րել է մի օ­րի­նա­գիծ, ո­րը կար­գե­լի Թ­րամ­փին՝ ռազ­մա­կան ուժ կի­րա­ռել Ի­րա­նի դեմ ա­ռանց Կոնգ­րե­սի թույլտ­վութ­յան: Ու հարց է ծա­գում՝ դե­մոկ­րատ­նե­րի ին­չի՞ն է պետք նման օ­րի­նա­գի­ծը կամ մի­գու­ցե դրա շուրջ աղ­մու­կը, երբ Թ­րամ­փից ո­րե­ւէ ռեալ ազ­դակ չկա, թե ցան­կա­նում է կռ­վի մեջ մտնել: Կամ, ոչ պա­կաս լի­բե­րաստ Մակ­րո­նը, այն բա­նից հե­տո, երբ Թ­րամ­փը նա­խօ­րեին հե­ռա­ցավ G7 գա­գա­թա­ժո­ղո­վից, տա­րա­ծեց այն միտ­քը, թե ԱՄՆ նա­խա­գա­հը Վա­շինգ­տոն է վե­րա­դար­ձել ի­րա­նա­կան խնդրի հետ կապ­ված: Ու նույն պա­հին, երբ տար­բեր լի­բե­րալ աղբ­յուր­ներ հա­մա­տա­րած քա­րո­զում էին, թե Թ­րամ­փը 12 ժա­մում, 24 ժա­մում եւ այլն կմտնի պա­տե­րազ­մի մեջ, Մակ­րո­նի հայ­տա­րա­րութ­յունն այս ա­սո­ցա­ցիան ա­ռա­ջաց­րեց, թե Վա­շինգ­տոնն ի­րոք պա­տե­րազ­մի է պատ­րաստ­վում: Ու սա Թ­րամփն այն­քան լուրջ հա­մա­րեց, որ հարկ հա­մա­րեց «քֆուր տա­լու» աս­տի­ճան կոպ­տո­րեն հա­կա­դար­ձել Մակ­րո­նին, թե նա պատ­կե­րա­ցում ան­գամ չու­նի, թե ո­րոնք են ԱՄՆ նա­խա­գա­հի ի­րա­կան նպա­տակ­նե­րը. «Հ­րա­պա­րա­կութ­յան ծա­րավ Ֆ­րան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նո­ւել Մակ­րո­նը կեղծ պնդում է ա­րել, որ ես լքել եմ Կա­նա­դա­յում կա­յա­ցած G7 գա­գաթ­ա­ժո­ղո­վը՝ Վա­շինգ­տոն վե­րա­դառ­նա­լու եւ Իս­րա­յե­լի եւ Ի­րա­նի միջեւ «հրա­դա­դա­րի» շուրջ աշ­խա­տե­լու հա­մար։ Ս­խալ­վում է։ Նա պատ­կե­րա­ցում չու­նի, թե ին­չու եմ ես հի­մա մեկ­նում Վա­շինգ­տոն… Մի­տում­նա­վոր լի­նի, թե՝ ոչ, Է­մա­նո­ւե­լը միշտ սխալ­վում է»:

Այս ա­մե­նի տակ մեկ բան է ակն­հայտ՝ լրբե­րալ­նե­րը փոր­ձում են ա­մեն կերպ Թ­րամ­փին պա­տե­րազմ մտցնել: Թե որն է լի­նե­լու դրա հե­տե­ւան­քը, կան­խա­տե­սեց Թա­քեր Կարլ­սո­նը՝ «Դա, կար­ծում եմ, կա­վար­տի Թ­րամ­փի նա­խա­գա­հութ­յու­նը»:

Ա­մեն դեպ­քում այն, որ Թ­րամփն իս­րա­յել­յան այդ հար­ձակ­ման արդ­յուն­քում միան­գա­մայն ծանր վի­ճա­կում է հայտն­վել, դա գնա­լով միայն ա­վե­լի պարզ է դառ­նում: Մտ­նի պա­տե­րազ­մի մե՞ջ. բայց երբ ան­գամ Մասկն է հայ­տա­րա­րում, որ ա­ռանց դրա էլ ԱՄՆ-ն ֆի­նան­սա­կան ա­ռու­մով լրջա­գույն վի­ճա­կում է, Ի­րա­նի կար­գի պե­տութ­յան հետ ու­ղիղ բա­խումն ին­չի՞ կտա­նի. Կարլ­սո­նի են­թադ­րութ­յու­նը հի­շենք: Գու­մա­րած, այս դեպ­քում նաեւ Ռու­սաս­տա­նը, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ՝ նաեւ Չի­նաս­տա­նը կկա­րո­ղա­նան բա­ցա­հայ­տո­րեն հայ­տա­րա­րել Ի­րա­նին ռազ­մա­կան օգ­նութ­յուն ցույց տա­լու մա­սին: Ե­թե ան­գամ զենք-զի­նամ­թեր­քի տես­քով, ար­դեն իսկ բա­վա­րար է, հաշ­վի առ­նե­լով, որ նա­եւ Կիմ Չեն Ինն է խոս­տա­նում՝ իր ամ­բողջ բա­նա­կով Ի­րա­նի կող­քին է: Ն­ման պա­տե­րազ­մի գնա­լով, Թ­րամ­փը ե­րե­ւի Վիետ­նա­մի ժա­մա­նակ­նե­րին ե­րա­նի կտա. լի­բե­րալ­նե­րի աչ­քը լույս:

Ե­թե չի մտնում պա­տե­րազմ, Իս­րա­յելն ակն­հայ­տո­րեն չի կա­րող գործն ա­վար­տին հասց­նել, ա­վե­լին՝ ա­մե­նօր­յա ռե­ժի­մով ծայ­րա­հեղ հար­ված­նե­րի տակ է: Եվ այդ ի­րա­վի­ճա­կը, բա­ցի Նե­թան­յա­հու­ից, ի­հար­կե, նաեւ Թ­րամ­փի հա­մար է մա­հա­ցու վտան­գա­վոր: «Թ­րամ­փը մե­նակ թո­ղեց եւ պար­տութ­յան դա­տա­պար­տեց Իս­րա­յե­լին». նման հա­մա­տա­րած քա­րոզ­չութ­յան պա­կաս հաս­տատ չի լի­նի: Իսկ այդ դեպ­քում, գու­մա­րած ա­ռանց այդ էլ ա­մե­րիկ­յան ներ­քին քաո­սը, Թ­րամ­փը քա­նի՞ օր կկա­րո­ղա­նա մնալ Օ­վա­լա­ձեւ աշ­խա­տա­սեն­յա­կում:

Ն­ման է, որ Թ­րամ­փը գտավ ել­քը: Թեեւ մի կողմից՝ Իրանից նորից կապիտուլյացիա է պահանջում, բայց նաեւ հա­տուկ դես­պա­նորդ Ս­թի­վեն Ո­ւիտ­կո­ֆին եւ փոխ­նա­խա­գահ Վեն­սին հանձ­նա­րա­րե­լով՝ ա­ռա­ջի­կա օ­րե­րին հան­դի­պել Թեհ­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ: «Ու­ժի մի­ջո­ցով խա­ղա­ղութ­յուն», փոր­ձում է ի­րա­վի­ճա­կը հրամց­նել ա­մե­րիկ­յան վար­չա­կազ­մը: Սա, հաս­կա­նա­լի է, «դեմ­քը փրկե­լու» մի­ջոց է, ա­ռա­վել եւս, երբ հա­մեմ­վում է տա­րա­ծաշր­ջան նոր զոր­քեր ու­ղար­կե­լով, այդ թվում՝ եւս մեկ ա­վիա­կիր (իսկ ա­մե­րիկ­յան ա­վիա­կիր­ներն ի՞նչ հա­ջո­ղութ­յան հա­սան հու­սիթ­նե­րի դեմ): Իսկ ա­վե­լի ռեալ, շատ նման է, որ Թ­րամ­փին պետք է ա­մեն կերպ ինչ-որ հա­մա­ձայ­նութ­յուն ձեռք բե­րել Թեհ­րա­նի հետ: Միայն թե, այն ա­մե­նից հե­տո, ինչ ա­րեց Նե­թան­յա­հուն, այդ հա­մա­ձայ­նութ­յու­նը Թ­րամ­փի վրա ա­վե­լի ծանր է նստե­լու, քան մինչ այդ Թեհ­րա­նի ու­նե­ցած բա­նակ­ցա­յին պա­հանջ­ներն էին: Ե­թե ոչ, Ի­րա­նը այս օ­րե­րին քա­նիցս հայ­տա­րա­րեց՝ պատ­րաստ է մին­չեւ վերջ կռվել:

Ու քա­նի դեռ այդ վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յու­նը չկա, պա­տե­րազ­մի մեջ մտնել-չմտնե­լու տար­բե­րակ­նե­րը Թ­րամ­փի հա­մար մնում են բաց:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում