«Փաստ». Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին պարբերաբար թե՛ անհեթեթ, թե՛ անօրինական հրամաններ է տվել, որևէ մեկի համար նորություն չէ: Դե, օրինակ՝ սկսյալ սատանաներ փնտրելու հրամանից: Սակայն Սամվել Կարապետյանի հետ կապված (չի բացառվում նաև եկեղեցականների հետ կապված), ամենայն հավանականությամբ, այն աստիճան ապօրինի, կարմիր գծեր հատող հրաման է տվել, որ նույնիսկ շատ այլ հրահանգներ սուսուփուս կատարած, շատ բաների վրա աչք փակած ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է հրաժարվել կատարել, ինչի արդյունքում ազատվել է աշխատանքից: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը երեկ փորձում էր պատճառ բերել «մի քիչ հանգստանալը»՝ «չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց» հավատ չներշնչող ձևակերպմամբ, բայց փաստը մնում է փաստ:

Հանուն արդարության, պետք է նշել, որ կան տեղեկություններ, թե նրա հրաժարականը վաղուց էր նախատեսվում, ընդ որում, հասկանալի է՝ այլ պատճառներով, սակայն այն, որ դա եղավ հենց Եկեղեցու և Սամվել Կարապետյանի վրա հարձակման կոնտեքստում, խոսում է մի քանի կարևոր հանգամանքի մասին: Նախ՝ ԱԱԾ տնօրենը, բնականաբար, ամենատեղեկացված անձանցից է, տիրապետում է ահռելի ինֆորմացիայի, այդ թվում՝ գործող իշխանությունների իրական շրիշակային վարկանիշի և արտաքին ակտորների՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքի առումով: Ըստ այդմ, մեր տեղեկություններով, նա հիանալի հասկանում է, որ Փաշինյանի «նավը» խորտակվում է: Կա նաև Փաշինյանի՝ առաջիկայում Թուրքիա մեկնելու հանգամանքը, ինչի հետ կապված ևս, Աբազյանը, բնականաբար, շատ ավելի տեղեկացված է: Մյուս կողմից՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում իրավապահ կառույցներից, այդ թվում՝ ԱԱԾ-ից էլի են լինելու հրաժարականներ: Սա նշանակում է, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը, որը վաղուց կորցրել է «ժողովրդական» հենարանը, կորցնելու է նաև իր վերջին հույսն ու հենարանը՝ իրավապահ համակարգը: Իշխանական կուլիսներում խոսում են, որ նույնիսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար նշանակված Անդրանիկ Սիմոնյանը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի շատ սակավաթիվ հավատարիմներից, չի կարողանալու վերահսկել ԱԱԾ-ն, որտեղ մեծամասամբ արհեստավարժ, փորձառու, պետությանը նվիրված սպաներ են, որոնք հազիվ թե հանդուրժեն Նիկոլ Փաշինյանի՝ այս աստիճանի ապօրինի քաղաքական հրամանները:

Ի դեպ, հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի ջղագրգիռ պահվածքը նույնիսկ իր թիմում են ոչ բոլորը ողջունում ու նրա թեզերը տարածում: «Առաջնագծում» առավելագույնը 1-2 նախարար ու մոտ 10-15 պատգամավոր է, մնացյալը, չնայած չեն ընդդիմանում, բայց առավելապես լուռ են: Հնարավոր է, որ նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք «հոգու խորքում» համակարծիք չեն Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներին ու մնացյալ ապօրինություններին: Կամ առնվազն մտագոհված և վախեցած են, որ «փուռն են գնալու» Փաշինյանի պատճառով:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում