«Փաստ». «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետությունն ուներ իր կամերային նվագախումբը: Այն ստեղծվել է 2004 թվականին և գործունեություն է ծավալել նույնիսկ ամենածանր ժամանակներում: Ի դեպ, նշենք, որ այն գործել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հայաթափելուց և հանձնելուց հետո արմատապես փոխվեց բոլոր արցախցիների, այդ թվում՝ Արցախի կամերային նվագախմբի ճակատագիրը:

Դրանից հետո հայտնի երաժիշտներ Հասմիկ Պապյանը և Նարեկ Հախնազարյանը բանակցություններ են վարել ՀԲԸՄ հետ և համոզել շարունակել ֆինանսավորումը: Ավելին, կամերային նվագախմբի երկար տարիների գեղարվեստական ղեկավարն ազատվել է աշխատանքից, փոխարենը նվագախմբի ղեկավարումն ստանձնել է Հախնազարյանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս ՀԲԸՄ-ին նաև համոզել է, որ 11 հաստիքի փոխարեն զուտ երաժիշտների առումով 15-16 հաստիք է անհրաժեշտ: Ավելին, ինչպես հենց Նարեկ Հախնազարյանն է նշել իր հարցազրույցներից մեկում, մարտ ամսվա համերգի համար նվագախմբի կազմը փորձնականորեն ավելի է ընդլայնվել. ելույթ են ունեցել 24 հոգով: Սակայն հարցն այն է, որ նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասն ազատվել է աշխատանքից: Ստացվում է՝ «Արցախ» բրենդն օգտագործվում է, ինչը վատ չէ, նույնիսկ շատ լավ ու գովելի է, սակայն արցախցիները դուրս են մնացել նվագախմբից (տարբեր տեղեկություններով, մնացել է 5 կամ 6 արցախցի երաժիշտ): Փոխարենը անցած տարեվերջին «քաստինգ» են իրականացրել և աշխատանքի ընդունել այլոց:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում