«Փաստ». Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Գոռ Մինասյանն ու ևս երկու անձ ծեծի են ենթարկել Մարո Մարտիրոսյանին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց, ապա՝ շտապօգնության մեքենայով՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Արդեն Երևանում ծեծի է ենթարկվել նաև նրա եղբայրը՝ Կարո Մարտիրոսյանը:

Տուժածների հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, զավակներին ծեծելու դեպքերը միմյանց հետ է կապում։ Ի դեպ, նշենք, որ, մեր տեղեկություններով, Վ. Մարտիրոսյանը քպական է:

Նշյալ դեպքերի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ, Գոռ Մինասյանը ձերբակալվել է: Վերջինս, ի դեպ, մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ: Մասնավորաբար, 2021 թվականի մայիսի 11-ին ծեծի են ենթարկվում ինքը՝ Գոռ Մինասյանն, ու նրա եղբայրը, որից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ նրանք առևանգել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն: Դրանից հետո Գոռ Մինասյանն ազատվում է աշխատանքից: Այդ ժամանակ նա հարցազրույցներից մեկում նշել էր. «Ոչ միայն կողմնակից չեմ Փաշինյանին, այլև տեսնել չեմ ուզում։ Ինքը մեր ժողովրդին խաբում է»։

Սակայն սա չի խանգարում, որ հետագայում նա նորից պաշտոնավարի որպես Տաթև գյուղի վարչական ղեկավար, ավելին՝ բավական լավ հարաբերություններ ձևավորի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, որը նրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, իր «թևի տակ» է առել: Ավելին, մեկ ամիս առաջ հենց Գոռ Մինասյանին պատկանող «Տաթև» ֆուդկորտում էլ անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական միջոցառումը, որին Մինասյանն էլ է ներկա եղել: Սյունիքում խոսում են, որ այս հանգամանքն էլ նրան հավելյալ «դուխ» է տվել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում