«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Էներգետիկ համակարգը կարող է կոլապսի ենթարկվել. ՀԷՑ-ի ազգայնացման հակառակ երեսը

Հանդիպում

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսել է ՀԷՑ-ի ազգայնացման գործընթաց.«Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»,-գրել էր նա։

Տնտեսական ինչ հետեւանքներով է հղի ՀԷՑ-ի ազգայնացումը, ինչ նոր մարտահրավերների առաջ կարող է կանգնել ՀՀ-ն հարցին անդրադարձել է տնետասագիտության պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը.

- Նախ այն ինչ ասվում ու արվում է որեւէ աղերս չունի տնտեսագիտության հետ, այն ամբողջովին քաղաքական է։ Փաշինյանի սպառնալիքը ուղիղ շանտաժ է՝ ուղղված այս պահին ՀԷՑ-ի սեփականատիրոջը։ Դրանից առաջ ստուգումներ իրականացրեցին, ակնհայտ է, որ ուզում են փոխել ՀԷՑ-ի սեփականատիրոջ կարգավիճակը, ինչը չի կարող լավ հետևանքներ ունենալ։ Ակնհայտ է, ընթանում է քաղաքական պայքար՝ 2026 թվականի ընտրություններից առաջ, և իշխանությունն այնպես է ուզում անել, որ հանկարծ որևէ դժվարության առջև չհայտնվեն։ 

Այստեղ ամբողջ ողբերգությունն այն է, որ քաղաքական գործիչներին չի հետաքրքրում ՀԷՑ-ի աշխատանքը, քանի որ նրանք չեն հասկանում՝ այն ավելի լա՞վ կաշխատի ազգայնացումից հետո, թե՞ ոչ։ Նրանց պարզապես հետաքրքրում է միայն անձնական շահը, հետևաբար՝ խոսելով ազգայնացումից, առաջին հերթին վախեցնում են ՀԷՑ-ի սեփականատիրոջը։ Հայաստանը գտնվում է շուկայակական հարաբերությունների մեջ, պարզ է, որ այդ կառույցը պետք է հայտնվի մասնավոր սեկտորի ձեռքում, այն ունի մեծ շրջանառություն այնպիսի երկրում, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է։ Կարծում եմ՝ այդ ազգայնացման հարցն այդքան հեշտ չի լինելու։ Սա ընդհանուր տնտեսական հարաբերությունների կտրվածքով դրական երևույթ չէ։  Նաև բան չի կարող փոխել մեր տնտեսության ու սպառողի կյանքում։ Հակառակը՝ պետականացումից հետո քաղաքացիների համար ստեղծվելու է աղետալի վիճակ, էներգետիկ համակարգը կարող է կոլապսի ենթարկվել իր բոլոր անցանկալի հետեւանքներով հանդերձ։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան