Բացառիկ.Իսրայելի բանակում ծառայում եւ արյունարբու պատերազմին դիմակայում են նաեւ հայեր. Իսրայելն այսօր

Հանդիպում

Արյունարբու պատերազմն Իսրայելի  ու Իրանի միջև շարունակվում է: Չհաշված այսօրվա լուսադեմի հրթիռային ու ԱԹՍ-ների հարձակումները, փորձենք ամփոփել պատերազմի հետևանքներն ութօրյա կտրվածքով:  Իրանի պահով, քանի որ համացանցն անջատված է, կան միայն հստակ կադրեր պատերազմի երեք օրերի Իսրայելյան հարվածներից ու որոշ հրեական թելեգրամ ալիքներ հրապարակում են հարվածների կադրերն Իրանի տարբեր քաղաքներում: Այաթոլանների ռեժիմը գաղնի է պահում, թե քանի շենք է խոցել, ինչպիսի հարվածներ է հասցրել Իսրայելն այս ռեժիմին: Իրանի առողջապահության նախարարության տվյալներով 430 մարդ է սպանվել, 3500 վիրավորվել,-պատմում է իսրաելահայ մեր հայրենակից Արտյոմ Չերնամորյանը, ապա մանրամասն վերլուծում.

- Իսրայելի կողմից հարվածներ են հասցվել 20 միջուկային օբյեկտների այդ թվում Նատանզի, Թեհրանի, Իսպահանի, Բուշեռի և մասամբ Ֆորդոյի միջուկային կենտրոններին: Հարվածներ են հասցվել բալիստիկ հրթիռների գործարաններին, դրանց սնուցող ենթակառուցվածքներին, զենքերի ու հրթիռների ստորգետնյա պահեստներին, վառելիքի պահեստներին, գրեթե ամբողջությամբ վերացվել է Իրանի հակաօդային պաշտպանությունը, հողին են հավասարեցվել Իրանի նախագահի, խորհրդարանի, Իրանի իսլամական հեղափոխության զորքերի գլխավոր շտաբի շենքերը, Թեհրանի ոստիկանության շենքը հուժկու հարվածի է ենթարկվել: Ըստ Իսրայելյան աղբյուրների ոչնչացվել է առնվազն 40% հրթիռներն արձակող կայանների, որով պայմանավորված մաքսիմալ արձակված հրթիռների քանակը չի անցնում 20 – ն օրական կտրվածքով:  Վնասվել է Թեհրանի կոյուղին, մարդիկ լսելով Իսրայելի կառավարության ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հորդորներին տասնյակ հազարներով լքում են Թեհրանն ու նաև Իրանը: Ավելի քան 50 Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ու բանակի գեներալներ են սպանվել ու շարունակվում են սպանվել նշանակումներից հետո: Տասնյակ ատոմային ու միջուկային զենք ստեղծելու համար աշխատող գիտնականներ են սպանվել դիվերսիոն գործողությունների արդյունքում: Իրանի ժողովրդի ներկայացուցիչներն են, որ տեղում իրականացնում են Իսրայելի «Մոսադի» ներգարվվածությամբ այդ դիվերսիոն գործողությունները: Թե սա Այաթոլլաների ռեժիմի կողմից համարվում է դավաճանություն, համենայն դեպս առաջին օրվա հզոր հարվածն Իրանի ՀՕՊ-ին, Պահապանների կորպուսի ու Զինված ուժերի թվով երկրորդ և երրորդ համարներից սկսած հրամանատարների՝ գեներալ-մայորների ու գիտնականների սպանություններն ու ԱԹՍ-ի հարձակումներն այս կազմակերպված ռազմական օպերացիայի ժամանակ իրականացվել են պարսիկների ձեռքերով ու իրոք նկատվում է լուրջ համագործակցություն, որի արդյունքներն արդեն թվարկեցի: Միևնույն ժամանակ պայթում են տարբեր չինովնիկների, գեներալների ու ատոմային զենքի համար աշխատող գիտնականների մեքենաները: Գրեթե յուրաքանչյուր օր հաղորդվում է այս կամ այն գեներալի սպանության մասին:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այստեղ ևս ամեն ինչ իդեալական չէ: Եթե մեկ ու կես տարի գաղտնի նախապատրաստվել են պատերազմի, ապա պետք է ռմբապաստարանների քանակությունն ավելացվեր առնվազն 2 անգամ, քանի որ ոչ բոլորը հարյուրավոր մետրեր վազելու հնարավորություն ունեն: Շատ դեպքերում զոհվում են տարեցներն, որոնք չեն հասցնում պատսպարվել կամ ռմբապաստարան հասնել:

Իրանն մինչ այս գիշերվա հարձակումն Իսրայելի տարածքի վրա արձակել է 520 բալիստիկ հրթիռ, մի քանի օրվա համար բավական պատկառելի զանգված: Առաջին անգամ օգտագործվել է նաև կասետային հրթիռ, որն օդում պայթելով 7 կմ շառավիղով կասետային ռումբերն է շաղ տվել ողջ Թել Ավիվ շրջանում: 50 հրթիռ ընկել է Իսրայելի տարածքում, որոնց արդյունքում տուժել են Հայֆա, Բատ Յամ, Խոլոն, Թել-Ավիվ, Ռիշոն Լեցիոն, Պետախ Տիկվա, Ռամատ Գան, Ռեխովոտ և Բեեր Շևա քաղաքները:

Արձակել են 400 ԱԹՍ, որոնց գրեթե 98% խոցվել է:  Այս բոլոր հարձակումների արդյունքում ունենք 24 զոհ և ավելի քան 2500 վիրավոր: 10,000 քաղաքացի տարհանվել է:Տարհանվածները քաղաքապետարանների, թիկունքի ծառայության, զբոսաշրջության նախարարության կողմից տեղավորվել են հյուրանոցներում, ովքեր որ ցանկանում են, մնացածը իրենց հարազատների մոտ են ժամանակավորապես տեղավորվել: Հարված է հասցվել Վայցմանի ինստիտուտին, թեթև տուժել է Հայֆայի նավթամշակման ձեռնարկությունն և լյջորեն վնասվել է Բեեր Շևայի Սորոկա հիվանդանոցը:

Հետաքրքիր տեղեկություններ ունենք Իսրայելյան հրթիռների յուրաքանչյուր տեսակի արժեքի մասին՝

  1. «Խեց 3» (Arrow 3) – 1 մլն ԱՄՆ դոլար
  2. «Դավիթի պարսատիկ» – (David Slings) – 700.000 ԱՄՆ դոլար
  3. Տամիռ հրթիռները «Երկաթյա գմբեթի» (Iron Dome) – 40.000 ԱՄՆ դոլար

Իրանի արձակած յուրաքանչյուր հրթիռ արժե – 3 մլն. ԱՄՆ դոլար  

Ցանկալի էր իհարկէ, որ միլիարդավոր դոլարները երկուսն էլ ներդնեին տնտեսության, սոցիալական ծրագրերի ու երկրների զարգացման համար, այլ ոչ թե իրար սպանելու համար:

Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, ապա մենք 24/7 ռեժիմով տեղեկություններ ունենք իրարից և գիտենք թե ով ինչ խնդիր ունի: Տարհանման հարց այս պահին հնարավոր չէ կազմակերպել ինքնաթիռով, Հորդանանի թագավորության օդը մասնակի փակ է, Իսրայելը միայն վերադարձնում է իր 120,000 քաղաքացիներին, ովքեր մնացել են երկրի սահմաններից դուրս:

Կան առանձնակի դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիներն օգտագործելով Եգիպտոսի ճանապարհը մեկնել են Հայաստան՝ սեփական նախաձեռնությամբ ու սեփական պատասխանատվությամբ:

Պատերազմը շարունակվում է: Կոչ ենք անում հետևել Իսրայելի թիկունքի ծառայության բոլր հրահանգներին, մեր համայնքը 2023 թվականին 2 զոհ ունեցավ, աղոթում ենք, որ Աստված մեզ պահպանի: Կան նաև բանակում ծառայող հայեր, ուստի խնդրում ենք, որ Աստված պահապան լինի մեր երեխաներին ու նրանք անվնաս տուն վերադառնան:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում