«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երբ քաղաքականությունը ոտնահարում է սրբությունները. Տ. Պողոս վարդապետ Վարդանյան

Ներքաղաքական
Հոգեշնորհ Տեր Պողոս վարդապետ Վարդանյանը գրում է.
 
«Աստվածաշնչյան սույն խոսքերը` «Մի՛ դիպչեք իմ օծյալներին և իմ մարգարեներին վնաս մի՛ հասցրեք» (Սաղմ. 104:15) այսօր առավել քան երբևէ արդիական են դարձել Հայաստանում, քանզի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր հրոսակախմբով հերթական անգամ լծվել է Հայոց Եկեղեցու թիրախավորմանը՝ անթաքույց կերպով փորձելով հեղինակազրկել հայության Սրբություն Սրբոցը։ Այս աննախադեպ քայլերը, որոնց նպատակն ազգային ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայոց Եկեղեցու նկատմամբ հանրային հիասթափություն առաջ բերելն է, իրականացվում է միտումնավոր ու համակարգված ձևով։
Վերջին տարիներին անընդմեջ փորձ է արվում ջլատելու մեր ժողովրդի միասնականությունը, թուլացնելու ազգային արժեքները և աստվածակառույց մեր Սուրբ Եկեղեցու հոգեփրկչական և հայապահպան առաքելությունը։
 
Հայոց Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հարատևության պահապանը՝ առաջնորդելով նրան թե՛ խաղաղության, թե՛ փորձությունների ժամանակ։ Այսօր, երբ Արցախ աշխարհը կորստյան է մատնված և հազարավոր հայորդիներ բռնի տեղահանված են իրենց հայրենի բնօրրանից, երբ մեր հայրենիքի սահմանները վտանգված են, երբ ազգային արժեհամակարգը սպառնալիքի տակ է, օրվա իշխանության կողմից Եկեղեցու դեմ ուղղված ատելության քարոզչությունը ոչ միայն անպատասխանատու քայլ է, այլ նաև դավաճանություն ազգային շահերին և հայ ինքնությանը։
 
Այսօր, ինչպես և հազարամյակներ առաջ, սաղմոսերգուի խոսքերը հնչում են անաղարտ ճշմարտությամբ՝ որպես աստվածային վճռական զգուշացում։ Ոչ ոք, անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ ժամանակավոր քաղաքական դիրքից, իրավունք չունի անհարգալից և անբարո պահվածք դրսևորել ազգային Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգընտիր Հայոց Հայրապետի հանդեպ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիցս օծյալ է աստվածային սուրբ տնօրինությամբ և ազգընտրությամբ։ Ուստի «Եկեղեցին՝ որպես նավ, Իր Նավապետով անսասան լողում է փոթորկում» (սբ․ Ներսես Շնորհալի)։
 
Հետևաբար Աստծո դատաստանով պիտի պապանձվեն բոլորի բերանները, պիտի կարկամեն հայհոյախոս լեզուները և ջախջախվեն նրանց պղծամիտ ձեռնարկները, քանզի Նա կանգնած է որպես հավատքի վկա, հոգևոր Պետ և ճշմարիտ Հովիվ՝ առաջնորդելու Տիրոջ ժողովրդին դեպի աստվածային ճշմարտություն և անանց փրկություն։
 
Որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զինվորյալ միաբան Շնորհազարդ Հայրապետի՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Շնորաբաշխ Աջի Օրհնությամբ՝ պատրաստ ենք հաղթահարելու և անցնելու նաև այս դավադիր փորձությունները։
 
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան