«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արվեստագետների լռությունը հանցավոր է, շարքային դավաճանություն. Գայանե Ասլամազյան

Մշակութային

«ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ՆՐԱՆԻՑ, ԹԵ ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԵԶ»

«Իրավունք»-ը զրուցել է դերասանուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի մոտեցում ունի ներկայիս հայաստանյան քաղաքականության, եկեղեցու շուրջ իշխանության անպարկեշտ մոտեցման եւ հայ հայտնիների լռության վերաբերյալ:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՌ 2018-ԻՑ Է ԼԾՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՐԺԵԶՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ»

— Եկեղեցուն Նիկոլ Փաշինյանն անվանեց «չուլան», Աննա Հակոբյանը հոգեւորականներին մեղադրեց մանկապղծության մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նիկոլ Փաշինյանը եկել է հստակ ծրագրով՝ մեր պետականությունը, հայ երկրի, հայ ազգի արժեքները վերացնելու: Նա պլանավորված եւ հստակ քայլերով անում է այն, ինչ մտադիր էր իրականացնել: Նրա այդ նկրտումները երեւում էին դեռեւս պատանի տարիքից: Մենք ունենք նրա տեսանյութերը, հարցազրույցները, որտեղ ուրվագծված էին նրա արժեհամակարգը: Դեռ 2018 թվականից է նա լծված եկեղեցուն արժեզրկելու գործին: Հենց իշխանություն գալուն պես, նա միանգամից թիրախավորեց եկեղեցին, որովհետեւ այն հիմնասյունն է, որը մշտապես պահել է հայ ազգը. հայ ժողովուրդը, յուրաքանչյուր դժվարին պահին եւ իր ուսերի վրա է վերցրել պետականության հարցն ու բեռը: Այս քաղաքականության մեջ մեզ փորձում են մաքսիմալ կերպով ստրկացնել եւ ծնկի բերել, որպեսզի թուրքերը շատ ավելի հեշտ մտնեն մեր երկիր, իսկ եկեղեցին իրենց խանգարում է հանձնել մեր երկիրը Թուրքիային:

Լսեցի իր ելույթը Թուրքիայի հայ համայնքի առաջ եւ դժվարանում եմ ասել, թե ով է ավելի վատը՝ ինքը, թե այն մարդիկ, ովքեր նստած լսում էին իրեն, ժպտում, ծիծաղում եւ հիանում նրա ասածներից: Իհարկե, ֆենոմենալ երեւույթ է, թե ինչպես է նա հինգ րոպեի ընթացքում այսքան ինֆորմացիայի տարափ տալիս: Նա մեզ ներկայացրեց՝ որպես մի սուբյեկտ, որը պարզապես սխալ ճանապարհին է ընկած, եւ վրաերթի ենթարկողը ոչ թե գազան է, այլ պարզապես մենք ենք սխալ վայրում եւ խանգարում ենք: Նա կարողացավ այնպիսի բաներ խոսել, որ պարզապես մազերս բիզ-բիզ կանգնեցին: Արժեզրկելով հայի ամեն ինչը՝ մեծացնում է վտանգը, որը սպասվում է: Ասում է՝ այո՛, լինելու է ուղղակի <<Խաղաղության խաչմերուկ>>: Մարդիկ ընդամենը ցանկանում են անցնել մեր ճանապարհով: Նրանք չեն ցանկանում մեզ վերացնել: Դեռ մի բան էլ մենք ենք գել ու գազան, նրանց գլուխը կտրում ենք: Փաշինյանի` վարչապետի պաշտոնին մնալու յուրաքանչյուր օր բերում է մեր երկրի կործանմանը, մեր մակարդակի իջեցմանը, որովհետեւ այն, ինչ տեսնում եմ մեր շուրջ, սարսափելի է:

«ՄԵՐ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ… ԹՇՆԱՄԻՆ ԷԼ Ո՞ՆՑ Է ԼԻՆՈՒՄ»

— Այս ամենի ֆոնին շատերը գրառումներ կատարեցին, եւ ոչ ոք ոչ մի քայլ չարեց` մշակութային գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Ինչո՞վ է դա պայմանավորված։

— Ճիշտն ասած, գրառումներ էլ աչքովս չընկան: Միայն Ռազմիկ Ամյանի ելույթը տեսա: Չգիտեմ՝ չեմ հասկանում մարդիկ ինչպե՞ս են կարողանում լռել, ինչպե՞ս են կարողանում պարփակվել իրենց փոքր խնդիրներով՝ չնկատելով, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ: Թե ինչպես են մեր բարերարներին վերացնում՝ օգնելով Ադրբեջանին: Թե ինչպես են վերացնում այն մարդուն, ով այդքան ներդրում է արել, օգնության ձեռք է մեկնել, գումարներ է տրամադրել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի զարգացման համար, նաեւ՝ այն արցախցիներին, որոնք Նիկոլ Փաշինյանի պատճառով եկան Հայաստան, եւ որոնց ընդհանրապես տիրություն չի անում: Թշնամին էլ ո՞նց է լինում... Իսկ այն արվեստի, մշակույթի գործիչները, որոնք կարողանում են լռել, կներեք, ինձ համար էլ ի՞նչ արվեստագետ են, ի՞նչ մշակույթի գործիչ: Ես ասելիք չունեմ: Ես վերանայել եմ իմ շրջապատը, իմ մոտեցումները շատ ու շատ մարդկանց հանդեպ, եւ իմ անձնական գնահատականն այդ մարդկանց նկատմամբ փոխվել է: Եվ չեմ ասի՝ չեմ մեղադրում, քանի որ լռում են ընտանիքի, գումարի համար եւ այլն: Ո՛չ, մեղադրում եմ: Արվեստագետների լռությունը հանցավոր է, շարքային հայի դավաճանություն է՝ մեր երկրի եւ մեր պետության նկատմամբ:

«ՉԳԻՏԵՍ՝ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՐԵՆԻՑ ՎԱԽԵՆԱՍ, ԹԵ ԻՐԵՆ ԾԱՓԱՀԱՐՈՂՆԵՐԻՑ»

— Ձեր ակտիվությունն անգամ որոշ օգտատերեր համարեցին ռուսամետություն։ Դուք հումորով մոտեցաք, սակայն հարցն ավելի քան խորքային է` երկիր ենք կորցնում, սակայն բոլորը պառակտվել եւ այլ ուղղությամբ են տանում առկա խնդիրները։ Ինչպե՞ս այս օրին հասանք:

— Այո, դա մշտապես կա, եւ դա իրենց իսկ կողմից բուծած ֆերմաներն են, որոնք ակտիվ աշխատում են: Եվ ես չեմ ասում միայն համացանցի, այլ նաեւ խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր ժամանակին լռում էին, որովհետեւ կար ընդհանուր հասարակական ինչ-որ ցենզ, երբ մարդիկ գիտեին՝ իրավունք ունեն խոսելու կամ՝ ոչ, ինչ չի կարելի ասել կամ հակառակը: Այսօր այդ ցենզը Նիկոլի «շնորհիվ» աղտոտվեց եւ չուլանի մակարդակի պետականացվեց: Բնականաբար, այդ որակն այժմ կարծում է, որ կարող են իրենց «պայծառ» մտքերն արտահայտել, մարդկանց վիրավորել, մեղադրել ու նույնիսկ սպառնալ: Եվ այդ սպառնալիքներն ու մեղադրանքներն անդադար են հնչում: Ես պարբերաբար ինչ-որ բաներ եմ հրապարակում, որովհետեւ գուցե ծիծաղելի հնչի, բայց այդ քանակի մեջ իրապես կարող են վտանգավոր լինել: Չմոռանանք, որ այդ քանակը որոշեց մեր հայրենիքի ապագան, այդ քանակը մինչ օրս պահում է այդ չարիքին՝ որպես երկրի ղեկավար: Ասեմ ավելին, նրանք ամբողջ սրտով հավատում են նրան, որ դիմացինը գել ու գազան չի, նա ընդամենը մի բան է, որը ստիպված է մեր վրայով անցել:

Հիմա ես այնքան էմոցիոնալ եմ, որ չգիտեմ՝ ինչ ասեմ, երբեմն կատակի եմ տալիս, երբեմն՝ սարսափում եմ նրանից, թե ինչ է սպասվում մեզ. իմ հասկանալով՝ ոչ մի լավ բան չի սպասվում: Սա ասում է՝ խաղաղության խաչմերուկներ, նրանք ասում են՝ Ադրբեջանի տարածքներ, սա ասում է՝ խաղաղության խաչմերուկ, նրանք ասում են՝ գալիս ենք Երեւան: Ես իրականում չեմ պատկերացնում` ինչ է լինելու: Նրա ելույթը սփյուռքում երբ լսեցի, սարսափեցի: Չգիտես՝ ավելի շատ իրենից վախենաս, թե այնտեղ նստած հայ ներկայացողներից ու ծափահարողներից: Նիկոլն ասում է, որ պատասխանատու չէ Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի համար, եւ ասում է՝ ինձ վրա հույս չդնենք, բայց երբ իր իսկ կողմից ստեղծված վատագույն վիճակում է լինում, մշտապես օգնություն է խնդրում սփյուռքից: Մարդիկ եկան, հասան Հայաստան, կանգնեց ու ասաց, որ այդպես էլ չեկան մեզ օգնելու: Համահայկական հիմնադրամի գումարները կերավ, իրենց բառը օգտագործեմ՝ լափեց, բայց սփյուռքին ասելիք չունի, պատասխանատվություն չի կրում: Հինգրոպեանոց ելույթում կգտնեք այնքան բան, որ ուղղակի դիմանալ հնարավոր չէ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան