Նունեն ո՞ւր ա, Նունեն…
ՄշակութայինԵրբ երկրում տիրում է բոլորովին անվերահսկելի իրավիճակ, եւ դա բոլոր բնագավառներում, ակամայից ցանկություն է առաջանում լսել այն մարդկանց կարծիքները, ովքեր ընդունվել եւ սիրվել են ժողովրդի կողմից:
Այսչափ օրհասական շրջանում, երբ իշխանության կողմից ամեն բան արվում է ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու, ընդդեմ ողջ հայ ազգի եւ բարերարների, շատ ու շատ երգիչ- երգչուհիներ լուռ են, եւ ամենքը մի տաքուկ անկյունում նստած:
Չնայած նրանց լռությանը, այնուամենայնիվ, «Իրավունք»-ը փորձեց կապ հաստատել ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԻ հետ եւ պարզել նրա տեսակետը: Նրա հեռախոսահամարին պատասխանեց տղամարդ (ձայնից ենթադրելի էր, որ վերջինիս ամուսինն է՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Ավո Խալաթյանը), որը մի քանի վայրկյան ճշտումներից հետո՝ ասաց, որ Նունեն քաղաքում չէ եւ երկար ժամանակով կբացակայի:
Աշխարհի որ ծայրում էլ լինի երգչուհին, այժմյան ժամանակաշրջանում, երբ ամեն բան քիչ-քիչ ղեկավարվում է արհեստական բանականության կողմից, հնարավոր է, որեւէ արձագանք եւ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ, մանավանդ, երբ խոսքը եկեղեցուն եւ բարերար Սամվել Կարապետյանին է վերաբերվում: Հիշեցնենք, որ վերջինս Նունե Եսայանին մշտապես հրավիրել է մասնակցելու «Տաշիր» մրցանակաբաշխությանը, նույնիսկ թանկարժեք նվերներ է մատուցել:
Արդյո՞ք այժմ երգարվեստի, մշակութային գործիչների քայլ անելու ժամանակը չէ, թե ամեն բան այսպես մոռացվում ու գնում է...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

