Ծնվել է Ճարտարի հերոս Վարդան Դադամյանի քույրը՝ Տաթևը
Հայրենիքի համար ամենաթանկը զոհած ճարտարցի մի ընտանիքում, այս օրերին լույսի եւ հույսի նոր էջ է բացվել։ 2023 թվականին, երբ Վարդան Դադամյանը՝ Արցախյան վերջին պատերազմի հերթական պայծառ հերոսը, կյանքը տվեց հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությանը, նրա անունը ամրագրվեց անմոռանալի հիշողության էջերում։ Իսկ այսօր՝ մեկ տարի անց, Վարդանի ընտանիքում նոր կյանք է ծնվել՝ նրա փոքրիկ քույրը՝ Տաթեւը։
Տաթեւը ծնվել է մի ընտանիքում, որտեղ ցավը եւ կարոտը շատ են, բայց ուժն՝ անսահման։ Տարիներ շարունակ աղոթքի, հույսի ու պայքարի ճանապարհ անցած Վարդանի մորաքույրը՝ Վեներա Սուլեյմանյանը, ով ուս-ուսի տված մեծացրել է Վարդանին իր քրոջ՝ հերոսի մոր հետ միասին, 53 տարեկանում առաջին անգամ մայր է դարձել։ 12 տարվա սպասումը պսակվել է Տաթեւի ծնունդով՝ դառնալով մի փոքրիկ հրաշք, որ բերում է լույս, հավատ եւ նոր կյանք այն տան մեջ, որտեղ մի ժամանակ հնչել էր պատերազմի դաժան լռությունը։
Տաթեւը լույս է բերել ընտանիք եւ տվել նոր իմաստ՝ զոհաբերված կյանքի արժեւորման, սիրո եւ հավատքի հաղթանակի։ Վստահ ենք՝ Վարդանի աստղը այսուհետ ավելի վառ կփայլի երկնքում՝ անտեսանելի, բայց անսասան ներկայությամբ հետեւելով իր հարազատներին, պաշտպանելով փոքրիկ Տաթեւի մանկության ճամփան։ Շնորհավորում ենք հերոսի ընտանիքին՝ վստահ լինելով, որ փոքրիկ Տաթեւը ծնվել է ոչ միայն մի ընտանիքի, այլեւ մի ամբողջ ազգի հոգեւոր վերածննդի խորհրդով։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

