«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Վախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Երբ փաշինյանական իշխանությունը, իրավական առումով՝ «ոչնչի համար» կալանավորեց հայտնի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին, ոչ միայն մենք, այլև շատ փորձագետներ ու լրատվամիջոցներ արձանագրեցին, որ կատարվածը «ծաղիկներն» են, չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ այդ «ծաղիկները» ավելի վաղուց էին: Ավելի ճիշտ կլինի ասել՝ Կարապետյանի կալանավորումը նոր արարի սկիզբն էր...

Իսկ երբ Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելուն զուգընթաց սկսվեցին ընդդիմադիր հայացքներով աչքի ընկած հայրենակիցների «բերմանենթարկումներ», հասկանալի դարձավ, որ ռեժիմի «ծաղկեփունջը» լրացվում է դեկորատիվ, ձևավորման բաղադրիչներով: Եվ վերջապես, երբ ՔՊ-ի կուսակցական լրատվամիջոցում հայտնվեց մեկ տարվա վաղեմությամբ թվագրված «հեղաշրջման պլանը», որը պետք է «իրագործվեր», ուշադրություն, 2024 թվականի հուլիսի 23-ից սեպտեմբերի 30-ը, պարզ էր, որ դրան հետևելու են հակաժողովրդավարական «բաստիոնի» իշխանության ինչ-ինչ գործողություններ:
Այն, որ ռեպրեսիվ մեքենան գործի է դրվելու, նմանապես պարզ էր նաև այն բանից հետո, երբ կարկառուն քպականների ու «արևմտյան» սատելիտների «sms»-ային «երգչախումբը» բոլոր քարոզչական ծակուծուկերից զլեց «պետք է սրանց ետևից գնալ», «պետք է իրավական գնահատական տալ» օրատորիան:

Ի լրումն՝ վախի աչքերը մեծ են: Ունի՞ Նիկոլ Փաշինյանը վախենալու բան: Այնքա՜ն ունի, որ մի քանի ուսապարկ կարող է լցնել այդ բաներով: Մյուս կողմից՝ ասում են, որ նա այսպիսով «օրակարգ է լցնում», «լրահոսն իրենով է անում»: Դա էլ է հնարավոր: Ու մեկը մյուսին չի բացառում: Հաջորդը. բնական է, որ իր ձևավորած իրավիճակում դիմադրության ցանկացած օջախ իրեն սարսափեցնում է: Սա նույնիսկ ակնհայտ է: Եվ ըստ հիմնական կարծիքի, ինքը դիմադրության հնարավոր օջախներն է չեզոքացնում այսպիսով: Ու խոսքը միայն երեկվա ռեպրեսիվ հիստերիայի մասին չէ: Սա ամենատրամաբանական տարբերակն է, ու էլի կապված է նախորդ երկու կետերի հետ:

Տեսեք. Հայ առաքելական եկեղեցին, որ այդպես էլ հետ չի կանգնել Փաշինյանի հեռանալու պահանջից, նկատվեց «դիմադրության օջախ», ու հետևեց քստմնելի հարձակում ՀԱԵ-ի վրա: Մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը խոսեց ի աջակցություն Եկեղեցու, Փաշինյանն ի դեմս նրա տեսավ ընդդիմության համախմբողի պոտենցիալ, ու հետևեց հարձակումը նրա վրա: Այսինքն, Փաշինյանը ջանում է չեզոքացնել բոլոր հնարավոր «դիմադրության օջախները», լինեն դրանք քաղաքական, հոգևոր, թե գործարար հարթություններում: Կա նաև տեսակետ, որ Փաշինյանն այդ ամենն անում է, որպեսզի սպասվող ընտրություններում վերարտադրվի, պարզ ասած՝ մնա իշխանության:

Ինքը փշաքաղության աստիճան վախենում է իշխանությունը կորցնելուց: Վախենում է այնքան, որ իր թիմակիցներին էլ է այդ վախերով համակել, դարձրել իր վարած կործանումային «քաղաքականության» շղթայակիր պատանդները: Վախ է սփռում՝ այսպես ասած: Սա նույնպես ակնհայտ է: Կա նաև տեսակետ, որ Փաշինյանն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել Թուրքիայում, նաև դրանից առաջ, որոնք իրականացնելու համար նրան անհրաժեշտ է, որ Հայաստանում իրեն խանգարողներ չլինեն: Ըստ այդմ էլ դիմում է նման ռեպրեսիաների:

Սա ուղղակիորեն կապված է «դիմադրության օջախների» թուլացման կետի հետ: Իսկ ի՞նչ կարող է լինել: Շատերի համոզմամբ, ոչինչ էլ չի ստացվի: Ու ոչ թե այն պատճառով, որ քաղաքական ուժերը հիմա բոլորին կհամախմբեն, ցույցերի կելնեն, հրապարակները կլցնեն: Առաջին հերթին ոչինչ չի ստացվելու այն ակնհայտ պատճառով, որ Փաշինյանի ու նրա իշխանության այս ռեպրեսիվ քայլերին հանրության ակտիվ հատվածի ճնշող մասի հիմնական արձագանքը ծաղրն է: Մարդիկ ոչ միայն մերժում են կամ բացասական են վերաբերվում Փաշինյանի իշխանությանը, այլև բացեիբաց ծաղրում են:

Մյուս կողմից՝ պատմությունն է ցույց տալիս, որ ցանկացած իշխանության նման պահվածքը ակնհայտորեն հոգեվարքի ոչ միայն վկայություն է, այլև՝ ցուցադրություն:

Հ.Գ. - Հա, ի դեպ, մինչ Փաշինյանը Հայաստանի ընդդիմության, ընդհանրապես ազգային արժեքներ կրող, պետության ու պետականության համար պայքարողների դեմ կռիվ է տալիս, նրա «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը «ռազմական հանցագործ» երկիր է:

Հասկանո՞ւմ եք՝ անպատկառության ու ցինիզմի աստիճանը. պատերազմական հանցագործ, ցեղասպանական ոճրագործ պետության ղեկավար Ալիևը Հայաստանը «ռազմական հանցագործ» երկիր է հռչակում: Իսկ Փաշինյանը պարզապես լռում է, նա այլ «գործերով» է զբաղված, «ռևանշիստների» է բռնել տալիս»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության