«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Համառոտ՝ երեկվա ֆարսի մասին, ըստ Լիլիթ Գալստյանի

Ներքաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ գրում է.
 
1․Ընդդիմությանը «բռնելու» անոնսը տրվել էր դեռ երկու շաբաթ առաջ՝ ԱԺ-ում, ուր երկրի իշխանության բոլոր ճյուղերը ուզուրպացրած Փաշինյանը հերթական սրացման պահին բացահայտ հայտարարեց, «սաղիդ/ընդդիմությանը/ լցնելու եմ ԱԱԾ պադվալները»։ Որ ուժայիններն են այս իշխանության հենարանը՝ առավել քան ակնհայտ է։ Որ չկա ուժային, որ չի կատարի իր հրանգը՝ նույնպես։
 
2․Բնականաբար ծրագրված օպերացիայի ձնծաղիկները հայտնվեցին CIVIC-ի պադվալում, և հրապարակ նետվեց մեկ տարվա վաղեմության ինչ-որ թուղթ, որին հաջորդեց մասկի շոուն։ Անկախ այն զավեշտական բանից, որ այդ թուղթը 2024-ի թվագրություն ուներ, այդպիսի բովանդակությամբ ծրագիր կարող է կազմել համարգիչ ունեցող միջին և դրանից էլ ցածր գիտելիքներով ցանկացած անձ, աներկբա է նաև, որ այդպիսի ծրագիր կարող է ունենալ հանրային համախմբման նպատակ ունեցող ցանկացած շարժում կամ քաղաքական հոսանք, հակօրինական բան չկար այդտեղ։
 
3․ Քանի որ սա բավարար չէ, տեսարանը պետք էր հարստացնել և դարձնել «տպավորիչ»։ Անցում է կատարվում «մասկի շոու» էտապին և վրա է գալիս իրեղեն ապացույցների փուլը, ուր հանրայնացվում են մոնտաժված ձայնագրություններ, ՕՐԻՆԱԿԱՆ մեկ-երկու զենք, մանկական խաղալիքներ, ինչ-ոչ պտավոր գլշաշոր ու մանկակայն հրավառության պարագաներ։
 
4․ Սա էլ բավարար չէ․ Փաշինյանի՝ որպես բռնապետական ռեժիմ կառուցողի փաստն արդեն միջազգային զեկույցներն են արձանագրում։ Եվ մեջտեղ է նետվում «ահաբեկչության» թեզը։ Դե ահաբեկչությունը բնականաբար սրբազան կով է արևմտյան աշխարհի համար, ինչը թուլյ կտա ապահովագրել իրեն երկրում քաղաքական տեռորը շարունակելու ծրագրից։ Իսկ միջազգայիններն էլ իհարկե պարտավոր են հավատալ «պրոռուսական ագենտ ահաբեկիչների» դեմ պայքարին։
 
5․ Հիմա եկել է հիմնավորելու փուլը։ Եվ երկրում «մոլեգնող ահաբեկիչներին բացահայտելու, դատապարտելու» մասին տեքստեր են գրում Փաշինյանի սազանդարները՝ ժողովրդավարության բաստոնի շահառուները, որոնցից շատերն իրենց գնահատականները հնչեցրին անգամ հետախուզումներին զուգահեռ։ Հրահանգված էր ըստ սցենարի
 
ԵՎ՝
Ա․«Ահաբեկիչների դեմ պայքարի» քողով փաշինյանն արևմուտքից կանաչ լույս է ստանում, ազատ դառնում իր բոլոր գործողություններում։
 
Բ․ Փորձում է վախի ու ռեպրեսիաների գործիքակազմով 37 թ․-ի վերածել երկիրը՝ լռեցնել դիմադրության օջախները, պարզապես գլխատել հայ միտքն ու կամքը։
 
Գ․ Ձերբակալությունների և չնշումների ֆոնին սահուն դարձնել նոր զիջումները։
 
Հ․Գ․ Բնականաբար, այս ամենը՝ քաղաքական հոգեվարքի և հոգեկան անհավասարակշռության դրսևորումներն, ավելի են սրվելու 2026-ին ընդառաջ։
Գիտակցել, կազմակերպվել, չհանձնվել և հավատալ․․․
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան