«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը խստիվ դատապարտում է Հայաստանի ապօրինի վարչակազմի սահմանադրախախտ ու թրքաբարո հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու դեմ

Ներքաղաքական

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը խստիվ դատապարտում է Հայաստանի ապօրինի վարչակազմի սահմանադրախախտ ու թրքաբարո  հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու, նրա սպասավորների, հայ ժողովրդի ինքնության, կրոնական զգացմունքների եւ արժանապատվության դեմ:

Սա ոչ այլ ինչ է, քան ապօրինի իշխանությունների կողմից իրենց դավաճանական գործունեության հերթական արարը, որը նպատակ ունի ոչնչացնել  Հայաստանի Հանրապետությունը, մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը` հօգուտ թուրք-ադրբեջանական միության եւ նրանց հետեւում կանգնած գլոբալիստական շրջանակներին:

Ակնհայտ է, որ Հայաստանում իշխանությունը զավթելուց անմիջապես հետո եւ մինչ օրս շարունակվող ապօրինի վարչակազմի հակաեկեղեցական գործողությունները թելադրված են Հայաստանի թշնամիների կողմից, նպատակ ունեն հերթական անգամ պառակտել, թուլացնել հայ ժողովրդի դիմադրողականությունը եւ երկիրը հանձնել զավթիչների քմահաճույքին:

ՍԻՄ կուսակցությունը կոչ է անում ողջ հայ ժողովրդին միավորվել եկեղեցու շուրջ, պաշտպանել մեր հավատքը, կասեցնել թուրքական դրածոների նկրտումները հայոց պետականության ու ազգի դեմ, վերականգնել երկրում խախտված ու ոտնահարված սահմանադրական կարգը:

ՍԻՄ կուսակցությունը կոչ է անում բոլոր ընդդիմադիր պատգամավորներին, ինչպես նաեւ այն պատգամավորներին, ովքեր իրենց համարում են  հայ քրիստոնեա նախաձեռնել ապօրինաբար վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը: Միաժամանակ կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, անկախ նրանց ծրագրային ու քաղաքական հայացքների, միավորվել մեկ նպատակով` օրինական ճանապարհով երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար:

Վերջին անգամ ազգին սպառնացող աղետի վերաբերյալ Էջմիածնի զանգերը հնչել են 107 տարի առաջ` Սարդարապատի ճակատամարտի պահին: Այդ ժամանակ ազգը միավորվել է առանց տարբերություն դնելու նախկինների ու ներկաների, բոլշեւիկների ու դաշնակցականների, հարուստների եւ աղքատների...

Այմժ Էջմիածնի զանգերը կրկին ղողանջում են…

27.06.2025թ.

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան