«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ժամանակը հասյալ է՝ հեռացեք, Սարդարապատի զանգերը հնչում են՝ վերջ․Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Մայր Աթոռում տեղի ունեցողի մասին

Հանդիպում

Սրանք սարքովի իշխանություններ են, իրենք այդքան ձայն չեն հավաքել՝ սուտ է, իրենք մեծասնությամբ կեղծիքներով են անցել, իսկ կեղծիքներով իշխանության գալու արվեստը դա նրանք ժառանգել ենք շատերից, թե չէ ժողովուրդը իրենց այդքան ձայն չի տվել՝ դա միանշանակ։ Եկեք օբյեկտիվ սոցհարցում անցկացրեք ու ինքներդ կհամոզվեք, որ բնակչության ութսուն տոկոսը ոչ թե ՈՉ է ասում նրանց, այլ ուղղակի հայհոյում է։ Հիմա, այսքանից հետո այս իշխանությունը կարո՞ղ է ժողովրդին առաջնորդել, միանշանակ ոչ,-Iravunk.com-ի խնդրանքով մեկնաբանելով Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նկատելով․

-Ժամանակը հասյալ է՝ հեռացեք, Սարդարապատի զանգերը հնչում են՝ վերջ։ Ինքը չէր, որ ասում էր, որ երբ ժողովուրդը դուրս եկավ իմ առաջ ես կհեռանամ, դե հիմա հեռացեք, էլ ինչ պետք է լինի, որ հասկանաք, որ Ձեր ժամանակը անցել է, որ ժողովուրդն այլեւս չի ուզում Ձեզ տեսնել։ Ճիշտ է հրաժարականն էլ Ձեզ չի փրկի, որովհետեւ Աստծո պատժից չեք կարողանալու խուսափել, այդ ոստիկաներն էլ թող իմանան, որ իրենք այնպիսի մի տեղ են ներխուժել, որտեղ հավիտենական Աստծո իջման կենտրոնն է, դրա համար կոչվեց Էջմիածին։ Այսինքն միածնի իջման կենտրոնի վրա են հարձակվել այս անաստվածները։ Հրամանը կարելի՞ է  հավիտենականության հետ փոխել, էս ինչեր եք անում դուք․․․ Պետք է այդ բոլորին ԴՆԹ հետազոտության ենթարկել, հասկանալու դրանք մաքուր հա՞յ են, թե՞ ոչ։

-Պարոն Ղուկասյան, պատմության, որեւէ էտապում նման իրավիճակի հանդիպե՞լ եք։

-Եղել են նմանատիպ դրվագներ, բայց այսպիսի իրավիճակ չի եղել։ Իսկ բոլոր այն թագավորները, ովքեր նահատակել են կաթողիկոսներին եւ եկեղեցու սպասավորներին բոլորը անխտիր պատժվել են, թող բացեն կարդան Բուզանդ, Փարպեցի։ Բոլոր այն թագավորները, ովքեր ոտնձգություն են կատարել եկեղեցու նկատմամբ Աստծո պատժից չեն խուսափել։

-Բացառո՞ւմ եք, որ նոր արյունահեղությունների ականատես լինենք, մարտի 1-ի սցենարի կրկնություններ եւ այլն․․

-Ինչքան վատ բան անեն, ինչքան ոտնձգություն անեն այնքան իրենց է վատ, ինչքան շուտ հրաժարական տան, այնքան շուտ կպրծնի ժողովուրդը սրանից։ Ձայն  բազմաց, ձայն Աստծո, լավ իմանան, եթե բազմությունը ոտքի է ելել, էլ վերջ․․․Չնայած իրենք ուզում են, որ ոտքի ելնի ժողովուրդը, սա ոնց որ դիտավորյալ ասի ժողովրդին ինձ հեռացրեք, էս տղու բոլոր որոշումները դրա մասին են, ուրիշ ոչ մի բանի։ Ինքը էլ չի ուզում աշխատել, այս ամենը ինքն իր դեմ է անում։

-Հնարավո՞ր է, որ թշնամին օգտվի երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակից եւ թիրախավորի սահմանները։

-Թշնամին չեմ հավատա, որ օգտվի, որովհետեւ Ռուսաստանը մեզ հետ է, ես չեմ հավատա , որ ՌԴ-ն մեզ մենակ թողնի ու ՀՀ-ն տա թուրքերին, անհնարին բան է դա։Եթե նման բան թույլ տվեց ՌԴ-ն, ուրեմն ՌԴ-ն գոյություն չի ունենա, Հայաստանից հետո արագ կարգով կանցնեն ՌԴ-ին, ռուսը կյանքում նման բան թույլ չի տա, չեմ հավատա։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան