Ամեն հայ պետք է իմանա, որ Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել հենց Վեհարանում. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական
 
Ամեն հայ պետք է իմանա, որ 1938 թվականի ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել հենց Վեհարանի ննջասենյակում...
 
Երեկ անհայտ ազգությամբ ուժային ծառայությունների աշխատակիցներ ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին... Ինչպես 1938 թվականի НКВД-յի գործակալները, նրանք նույնպես մնացին անհայտ... Թեպետ` ի տարբերություն 1938 թվականի, սրանք եկան օրը ցերեկով, բայց դարձյալ ծպտյալ` ոտից գլուխ փաթաթված տարբեր գունային երանգների լաթերով... Եթե նրանց չմատնեին հաղթանդամ մարմիններն ու բրձրահասակ բոյերը, կարելի էր մտածել, որ տաճար են եկել մուսուլման կանայք, ոտից գլուխ փաթաթված իրենց սեւ փարանջաներով ու չադրաներով... Միայն Նիկոլի գահավիժումից հետո կիմանանք, թե նրանց ինչ հրահանգ էր տրված... Արդյոք այն նույնը, ինչը տրվել էր Վանեցյանին. «Արյան գետեր եմ ուզում տեսնել»...
 
Փառք Աստծո... Արյան գետեր չհոսեցին... Հավանաբար այդ ուժայինների տատիկների հոգիները երկնքից ետ պահեցին իրենց ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՌԱՑԱԾ թոռներին... Փառք Աստծո... Ուրեմն դեռ դարձի հույս կա...
 
2025 թ. հունիսի 27-ին կատարվածի կապակցությամբ ուզում եմ հիշեցնել 1903 թվականի այս նույն հունիսյան օրերը... Արեւոտ լուրթ երկնքում ամպրոպի պես հնչեց հունիսի 12-ին հրապարակված ցարական կառավարության Եկեղեցական գույքի ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ մասին ամոթալի օրենքը, որը ռուս գրող Մաքսիմ Գորկին անվանեց «Հայաստանի եկեղեցական ունեցվածքի ԹԱԼԱՆԻ ԱՄԵՆԱԽԱՅՏԱՌԱԿ ակտ»։
 
Թե այս 7 տարիների ընթացքում նիկոլի՛ վարչախումբը ԹԱԼԱՆԻ ինչ ԽԱՅՏԱՌԱԿ ակտեր է իրականացրել, մեզ կպատմեն ապագա դատավարությունների քննիչներն ու դատավորները... Իսկ մենք պատմենք, ոչ բարով իշխանի (князь) տիտղոս կրող, մի ռուս չինովնիկ Գրիգորի Գոլիցինի մասին, ում ՄՇՏԱԿԱՆ եւ ՀԱՄԱՌ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ վրա վերջ ի վերջո ընդունվեց այդ օրենքը:
 
Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Ըմբոստացել էր նաեւ հայ հոգեւորականությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկի) գլխավորությամբ, ով հրամայել էր հոգեւոր թեմակալ առաջնորդներին՝ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ հունիսի 12-ի որոշմանը եւ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ այդ ՕՐԵՆՔԻ կիրառմանը։
 
Ես չգիտեմ, միայն հայերի սոցիալիստական մղումներն էին հայերի հանդեպ հակակրանքի պատճառը, թե կային ավելի խորը պատճառներ, սակայն Գ. Գոլիցինը նույնիսկ չեք թաքցնում իր հակակրանքն ու ատելությունը հայերի հանդեպ: Հենց այդ Գ. Գոլիցինն է ասել. «Доведу до того, что единственным армянином в Тифлисе будет чучело армянина в Тифлисском музее!», այսինքն, «Կհասցնեմ այն աստիճանի, որ Թիֆլիսում միակ հայը կլինի Թիֆլիսի թանգարանում ցուցադրվող հայի խրտվիլակը»: Դեռ 1886 թվականից, երբ նա նշանակվեց Կովկասի ԿԱՌԱՎԱՐՉԱՊԵՏ, նա վարում էր ՀԱՅԱՏՅԱՑ քաղաքականություն: Օրինակ` քրիստոնյա հայերին աշխատանքից ազատում էր եւ ազատված տեղերում նշանակում էր մուսուլմաններին, իբրեւ թե, որ հավասար բաշխումներ լինեն բոլոր ազգերի միջեւ:
Անշուշտ, դա մեծագույն սխալ էր... Եւ ի ատասխան այդ իրենքի բարձրացավ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ալիք...
 
ՀՈՒՆԻՍՅԱՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ցարական իշխանություններին ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ցույց տալու համար ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ եւ ԱՔՍՈՐՎԵՑ Օրյոլ քաղաք` այն ժամանակ դեռ վարդապետ, ապագա Կաթողիկոս` Խորեն Ա Մուրադբեկյանը:
 
Ցարական Կառավարությունը 1903 թ. բռնագրավված գույքից ակնկալում էր ստանալ 300 հազար ռուբլու եկամուտ, սակայն 1904 թ. նա ստացավ ընդամենը 133 հազար ռուբլի եկամուտ:
 
Բացի այդ, 1903-ի հոկտեմբերի 14-ին ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԸ մահափորձ կատարեցին Գրիգորի Գոլիցինի վրա, ծանր վիրավորելով նրան:
Մի խոսքով, ցարը արդեն 1904 թ. տարվա վերջին ստիպված Կովկասից ՀԵՏ է ԿԱՆՉՈՒՄ Գրիգորի Գոլիցինին:
 
Ավելին, տեսնելով ընդունած օրենքի անօգուտ եւ անհեթեթ լինելը, հաշվի առնելով ե՛ւ ֆինանսական կորուստները, ե՛ւ հատկապես ժողովրդի բարձրացող դժգոհության ալիքը, ռուսական ցար Նիկոլայ Երկրորդը 1905 թ. օգոստոսի 1-ին ստորագրում է եկեղեցական գույքը ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ մասին ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ, որով միաժամանակ թույլատրվում էր ՎԵՐԱԲԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ: Եւ թեպետ այդ ամոթալի օրենքը գործեց ընդամենը 2 տարի, միեւնույն է, ՄԵԿ ՀԱՅԱՏՅԱՑ ՉԻՆՈՎՆԻԿԻ վարած սխալ քաղքականությունը Կովկասի պատմության մեջ մնաց որպես «գոլիցինյան ՌԵԺԻՄ», որը չի մոռացվում մինչ օրս: Այս հայատյաց ռուս իշխանը առաջարկում էր նաեւ Հայոց Հայրապետներին զրկել «Ամենայն Հայոց Կաթողիկոս» տիտղոսից։
 
Նշենք, որ Նիկոլայ Երկրորդի 1905 թ. օգոստոսի 1-ի հրամանագրից հետո վարդապետ Խորեն Մուրադբեկյանը աքսորից ազատվում է եւ վերադառնում է իր հոգեւոր ծառայությանը: Կաթողիկոսական գահին Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկին) 1908 թվականից հաջորդել է Մատթեւոս Բ Կոստանդնուպոլսեցին, ում հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցին):
 
Հենց նա է 1920 թվականի դեկտեմբերի 11-ի իր կոնդակով արքության տիտղոս եւ պատիվ շնորհում Խորեն Մուրադբեկյանին:
1923 թվականի մարտի 4-ին Խորեն Մուրադբեկյանը կարգվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղապահ եւ Գերագույն հոգեւոր խորհրդի նախագահող։ Այս պաշտոնում նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ։
 
Գեւորգ Ե Սուրենյանցի մահից հետո, արքեպիսկոպոս Խորեն Մուրադբեկյանը 1930–1932 թթ. ղեկավարել է Հայ Առաքելական Եկեղեցու գործերը։ 1932 թվականի նոյեմբերի 12-ին ընտրվել է եւ հաջորդ օրը` նոյեմբերի 13-ին, օծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։
 
1938 թվականին կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո, Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը համաձայն Խորեն Մուրադբեկյանի թիվ 620 կոնդակի, 1938 թ. ապրիլի 10-ից ստանձնում է Հայ Եկեղեցու գործերի ղեկավարումը։ 1941 թվականի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում նա ընտրվում է կաթողիկոսական տեղապահ։ 1945 թվականի հունիսի 16-22-ը Մայր Աթոռում հրավիրվում է Ազգային-եկեղեցական ժողով, եւ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս (1945-1954)։
 
Այսօրվա ԴՐՍԻՑ ՂԵԿԱՎԱՐՎՈՂ Աստվածամերժ իրականության օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի կենսագրությունը պետք է իմանա ամեն հայ... Ամեն հայ պետք է մտպահի, որ 1938 թվականի ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել հենց Վեհարանում...
Большевик-ների կողմից ինտերնացիոնալական հռչակված երկրում ի՜նչ ազգի ներկայացուցիչ ասես չկար եւ դժվար է ասել, թե կոնկրետ НКВД-յի Ի՞ՆՉ ԱԶԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ իրագործեցին այդ զարհուրելի սպանությունը... Սակայն, ի՞նչ նշանակություն ունի ազգությունը... Նենգ, ստոր, սատանային հոգին ծախած Աստվածամերժ գոյերը առհասարակ չունեն ազգություն...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում