«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թույլ չտալ Փաշինյանին եւ իր ռեժիմին հաղթել ՀԱԵ-ին. Սկանդինավիայի հայերի միությունը դիմում է բոլոր ազգային ուժերին եւ հայ ժողովրդի արտերկրյա բարեկամներին

Հասարակություն

Սկանդինավիայի հայերի միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Հայաստանում տեղի ունեցող վերջին բռնաճնշումների հետ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոտնահարելով օրենքն ու բարոյական բոլոր չափանիշները, շարունակում է իր քաղաքական հետապնդումները Հայ Առաքելական Եկեղեցու եւ իր ընդդիմադիրների դեմ։ Այս ամենը վերջին օրերին սպառնալիքներով, շանտաժով ու կեղտոտ բառապաշարով մեդիաարշավից վերափոխվել է շինծու ու կեղծ մեղադրանքներով ապօրինի կալանավորումների։ ՀՀ ուժային մարմիններն արդարադատական համակարգի հետ միասին վարչապետի ձեռքում դարձել են քաղաքական հալածանքներ իրականացնող գործիք՝ Հայաստանը դարձնելով բռնապետություն։

Այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը հանրային կերպով սատարեց եկեղեցուն, նրան կալանավորեցին։ Ապա բանտարկվեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ իր տասներկու աջակիցները՝ մեղադրվելով հեղաշրջման մեջ։ Այս ամենին նախորդել էին անհիմն խուզարկությունները, ակնհայտ բեմադրված գործողություններն ու շինծու մեղադրանքները։ Իր խոսքի համար հունիսի 28-ին կալանավորվեց նաեւ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա ձերբակալությունն ուղեկցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վեհարանի նկատմամբ ամոթալի ոտնձգությամբ։

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս հետապնդումների նպատակներն ակնհայտ են.

ա․ լռեցնել ընդդիմախոսներին

բ․ համատարած վախի մթնոլորտ ստեղծել հասարակ ժողովրդի շրջանում

գ․ զավթել Հայ Առաքելական Եկեղեցին

դ․ վերջնականապես պառակտել հայ ժողովրդին

ե․ ծաղր ու ծանակի ենթարկել հայ ազգային ինքնությունն ու արժեքները։

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, դատական համակարգի գործողությունները եւ եւս մեկ անգամ դիմում բոլոր ազգային ուժերին եւ հայ ժողովրդի արտերկրյա բարեկամներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ եւ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին եւ իր ռեժիմին հաղթել ՀԱԵ-ի եւ հայ ժողովրդի նկատմամբ սանձազերծված այս սառը պատերազմում», - ասված է հայտարարությունում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան