«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել

Իրավական

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել 

Առաջին նախագահի օրոք ոչ միայն դատարանները կախված էին տարբեր մեծ ու փոքր չինովնիկներից, թաղային խուժանից, ֆիդային երկրապահներից, այլ նաև ուղղակի կախման մեջ էին գտնվում տեղական իշխանություններից՝ շրջանային գործադիր կոմիտեներից։ Ավելին, շրջանային դատարանները տարեկան կտրվածքով հաշվետու էին շրջանային խորհրդին։ Այդ տարիներին իշխանությունների կողմից տոտալ պայքար էր գնում այն իրավապաշտպանների, հասարակական գործիչների, լրագրողների դեմ, ովքեր բարձրաձայնում ու պայքարում էին անկախ դատարան ունենալու համար։ Ընդ որում, որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական գործիչներ  իշխանությունների հետ անհավասար պայքարում հատուցեցին իրենց առողջությամբ, մի մասն էլ հնարովի քրեական գործերով դատապարտվեցին։
Երկրորդ նախագահի օրոք դատական համակարգը կենտրոնացվեց արդարադատության նախարարի կողմից և իրավամբ, արդարադատությունն իրականացվում էր արդարադատության նախարարի կողմից, իսկ դատարանները հանդես էին գալիս, առավել ևս հնչեղ գործերով, որպես կամակատարներ։ Այդ տարիներին ևս որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ պատերազմ հայտարարեցին իշխանությանը արդարադատությունը իրական տերերին՝ դատարաններին  հանձնելու համար։ Արդյունքում, բազմաթիվ փաստաբաններ  հայտնվեցին բանտերում տարբեր հնարածին քրեական հոդվածներով։
Երկրորդ նախագահի երկրորդ  նախագահության ժամկետում և երրորդ  նախագահի օրոք արդարադատությունը կենտրոնացվեց մեկ կետից, նախագահականից, և դատական  իշխանություն կոչվածը հլու հնազանդ կատարում էր Բաղրամյան 26-ի  ցուցումները։ Իհարկե, կային բացառություններ, երբ դատավորը հրաժարվում էր պատվերով արդարադատություն իրականացնել, որը կարող էր թանկ արժենալ տվյալ անձի համար։ Ավելին, դրանք բացառիկ դեպքեր էին։ Այս անհավասար պայքարում ևս որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ մեղադրվեցին, մի մասն էլ դատապարտվեցին տարբեր հնարածին մեղադրանքներով։
Հեղափոխությունից հետո  կարծես թե վերացվեց դատական իշխանության ուղղորդումը մի կետից, սակայն նույն գործադիրի կողմից թիրախավորվում է այն դատավորը, ով գործադիրի քիմքին հակառակ դատական ակտ է կայացնում։ Այսինքն, այսօր ունենք առերևույթ գործադիրի կողմից չուղղորդվող դատարան, բայց նույն գործադիրի կողմից տարվող քաղաքականության արդյունքում ունենք ընտրովի արդարադատություն իրականացնող դատարան, որը ոչ պակաս վտանգավոր է, քան իր նախորդները։
Այսօր ևս որոշ իրավապաշտպաններ, նաև դատական իշխանությունից որոշ դատավորներ անհաշտ պայքար են սկսել ընտրովի, փողոցի արդարադատության դեմ, ընդ որում  խախտված իրավունքների պայքարը տեղափոխելով նաև ՄԻԵԴ։ Ափսոս, որ հեղափոխությունից հետո իրավապաշտպանն իր գիտական, ստեղծագործական հնարավորությունները վատնում է ոչ թե իրավունքի զարգացման, այլ  գործադիրի կողմից տոտալ ձևով անձանց տարրական խախտված իրավոնքները պաշտպանելու  ընտրովի արդարադատությունից, դաժան վերաբերմունքից:
Որքան  պետական լիազոր մարմինների և իրավապաշտպանների ջրբաժանը մեծանա, այնքան պետությունը կհավակնի դառնալու ավտորիտար երկիր՝ բխող բոլոր բացասական հետևանքներով:

Լևոն Բաղդասարյան
www.levgroup.amո

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան