«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ փոփոխություններ կան ՊՎԾ մասին օրենքում․ Ռոմանոս Պետրոսյանը մանրամասներ է հայտնել

Թեմա

Հունիսի 28-ին ուժի մեջ է մտել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը, հայտնում է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

 

ՀՀ Ազգային ժողով-ում երկու ընթերցումներով ընդունվելուց հետո՝ ՀՀ նախագահի կողմից ս.թ. հունիսի 26-ին ստորագրվել է, հունիսի 27-ին հրապարակվել և հունիսի 28-ին ուժի մեջ է մտել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը:

 

ՊՎԾ մասին օրենքում կատարված փոփոխություններից առանցքային են՝

 

• ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվել է Պետական վերահսկողական ծառայությանը:

Այդ լիազորությունն այսուհետ կիրականացվի Ծառայության կազմում հատուկ այդ նպատակով կազմավորվող մասնագիտացված նոր ստորաբաժանման՝ «Ֆինանսաբյուջետային հսկողության և ֆինանսական վերահսկողության վարչության» գործունեության միջոցով:

 

• ՀՀ պետական վերահսկողական ծառայություն-ը Տեղական ինքնակառավարման մարմիններում մինչ այս գործող օրենքով լիազորված էր իրականացնելու ուսումնասիրություններ՝ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով, իսկ այսուհետ՝ նոր կարգավորումների համաձայն, ՏԻՄ-երում Ծառայության կողմից վերահսկողություն է իրականացվելու նաև ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրված ֆինանսական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ՝ ի թիվս դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման գործառույթի: Բացի այդ, Ծառայությունը ՏԻՄ-երում և նրանց ենթակա հիմնարկներում իրականացնելու է նաև վերահսկողություն հանրային գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

Կարևոր է նշել նաև, որ այսուհետ Ծառայության լիազորությունների իրականացման նկատմամբ խոչընդոտներ ստեղծելն առաջացնելու է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն, ինչը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում Ծառայության վերահսկողական գործառույթներն անխոչընդոտ իրականացնելու համար:

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորեւ (կից հղմամբ).

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան