«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իշխանությունը լկտիացել է վերջին աստիճանի. Դավիթ Սահակյանց

Մշակութային

Եկեղեցու դեմ սկսած արշավի պատճառով ձերբակալվեցին սրբազան հայրեր եւ աշխարհիկ քաղաքացիներ: Ստեղծված իրավիճակում արվեստագետներ եւ մշակութային գործիչներ իրենց անհաշտությունն են արտահայտում եւ ամեն կերպ սատարում եկեղեցուն ու հոգեւորականներին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ  ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հետ:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք այն ամենը, ինչ կատարվում է վերջին շրջանում:

— Այս ամենը բարձիթողության հետեւանք է, այսինքն՝ լրիվ սանձերը բաց են թողել եւ, կարծես, չեն էլ թաքցնում՝ ո՛չ նպատակները, ո՛չ մեթոդներն են ընտրում, այլ պարզապես գնացել են հարձակման՝ կալանավորելով բոլոր պոտենցիալ հակառակորդներին, տվյալ դեպքում ընդդիմության շարքերից մարդկանց: Իշխանությունը լկտիացել է վերջին աստիճանի: Հասել են նրան, որ անում են այն, ինչ ուղղակի ցանկանում են անել:

— Կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանությունը իսկապես վախեցած է:

— Կարող է վախեցած է, կարող է շտապում է: Կարող է մեծ պրագմատիզմ կա օրակարգը թելադրելու նորից եւ ցույց տալու դրսի իրենց տերերին, թե դեռ կարող են ինչ-որ հարցեր լուծել երկրում, եւ որ իրենց ձեռքում է գտնվում բոլոր լծակներն ու հնարավորությունները: Իրենց պարագայում շատ դժվար է կռահել, թե ինչպես եւ ինչով են ուղղորդվում: Կա մեկ նպատակ՝ վերացնել Հայաստանի Հանրապետությունը, որը կա մինչ օրս, եւ սարքել թուրքական վիլայեթ, եթե, իհարկե, դա էլ թույլ տան, որ վիլայեթ դառնա, շատ հնարավոր է ոտատակի ավազ դառնանք:

— Լավ, այս ամենի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում, այսինքն՝ մինչեւ 2026 թվականը պետք է շարունակ ձերբակալություններ լինե՞ն:  

— Կարծում եմ՝ պայքարի պրոցեսը պետք է անդադար լինի: Պետք է պատրաստ լինել ե՛ւ ընտրությունների, ե՛ւ նույնիսկ ոչ ընտրությունների: Այսինքն, բոլոր պրոցեսներին, որոնք հնարավորություն կտան լեգիտիմ՝ օրինական ճանապարհով ձերբազատվել սրանցից՝ պետք է դա օգտագործել:

— Այս օրերի ընթացքոււմ տարբեր մեղադրանքներով կալանավորվեցին սրբազան հայրեր: Ի՞նչ կասեք այդ մասին:

— Դրանք ամբողջը հերթական կեղծիք եւ մանիպուլյացիաներ էին: Սա, ժողովրդական լեզվով ասած՝ «հախից գալ» էր այն մարդկանցից, որոնք իրենք իրենց տեսակով կարող են վտանգ հանդիսանալ ներկայիս իշխանությանը:

— Սրբազանների եւ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումն իրար հաջորդեցին: Դուք կապ տեսնո՞ւմ եք այս ամենի մեջ:

— Կապն այն առումով է, որ արագ, հապճեպ պետք է Թուրքիային հաճոյանալ եւ այնպիսի քայլեր անել, որից Թուրքիան՝ տվյալ պահին պատվիրատուն, հաճույք կստանար: Այդ իսկ պատճառով արագ-արագ արվում էր ամեն բան, որպեսզի տերերին հասկացվեր, որ հրահանգը կատարված է: Մենք առհասարակ իրենցից չպետք է զարմանաք այս լկտի պահվածքից, բառապաշարից, որը տեւում է յոթ տարի, պետք է իմունիտետ ձեռք բերենք: Ես զարմանում եմ, որ մենք դեռ զարմանում ենք իրենց վրա: Եվ նաեւ բացարձակ պատահական չեմ համարում հենց տվյալ դատավորի՝ Մասիս Մելքոնյանի ընտրությունը, որը Միքայել եւ Բագրատ սրբազաններին տարավ կալանքի, այս տեսակ հարցերում պատահականություն չի լինում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան