«Փաստ». Ովքե՞ր և ինչպե՞ս տապալեցին իմպիչմենտի շուրջ կոնսենսուսը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն մի քանի օր է՝ կալանավորված է, իսկ իմպիչմենտի գործընթացը, որին կարելի էր նոր թափ հաղորդել Աջապահյանի թեկնածության առաջադրմամբ, կրկին փակուղի մտավ։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, երբ ԱԱԾ-ի և ոստիկանության գրոհը Մայր Աթոռի վրա տապալվել էր, Շիրակի թեմի առաջնորդն էլ հայտարարել էր, թե ոտքով գալու է Երևան՝ քննչական կոմիտե, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իր փոխարեն վարչապետի թեկնածու են առաջադրում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն իր հերթին հայտարարեց, որ իր բոլոր 28 ստորագրություններով միանում է Աջապահյանի թեկնածությանը։ Քիչ ավելի ուշ միանալու պատրաստակամության մասին հայտարարեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, և, փաստացի, կարելի է ասել՝ ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն կար, ինչը Սահմանադրությամբ բավարար էր իմպիչմենտի հարցը խորհրդարան ներկայացնելու համար։

Միքայել Սրբազանն այդ ժամանակ արդեն Քննչական կոմիտեում էր՝ իր պաշտպանությունը ստանձնած՝ Փաստաբանական պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ։ Վերոնշյալ իրադարձություններին արագորեն հետևեց Միքայել Սրբազանի հայտարարությունը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց Արա Զոհրաբյանը. «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»։
Այդ ժամանակ ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ Զոհրաբյանն ու Թաթոյանն են Սրբազանին համոզել ներկայանալ ՔԿ, ապա և խորհուրդ տվել չմտնել իմպիչմենտի գործընթացի տակ: Արդյունքում փաստացի տապալվեց իմպիչմենտի ձևավորվող ու ամենաիրատեսական տարբերակը։ Ընդ որում, այդ պահին Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրելու տարբերակը միակն էր, որ ուներ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, ինչպես նաև անկախ երկու պատգամավորի աջակցությունը։

Ինչո՞ւ դա չհաջողվեց: Ի վերջո, բազմաթիվ այլ գործիչներ էլ երկար ժամանակ խոսում էին այդ մասին, «Հայաքվե» նախաձեռնությունն էլ հանրային պահանջ էր ձևակերպել։ Ավելին, ինքը՝ թեկնածուն էլ, կարծես, ժամանակին դեմ չէր նման զարգացմանը։ Դեռ անցած տարվա մայիսին Միքայել Սրբազանը «Առավոտին» հարցազրույց էր տվել։ Հարցին՝ եթե Ձեզ առաջարկեն լինել վարչապետի թեկնածու, կհամաձայնե՞ք, պատասխանել էր. «Ես որևիցե պատասխանատվությունից չեմ խուսափել, բայց եթե դա կօրհնի Ամենայն հայոց կաթողիկոսը։ Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության, որևիցե բան մենք չենք անի՝ ինքնուրույն, ինքնամատույց»։ «Եթե Վեհափառն օրհնի, Դուք կվերցնե՞ք այդ պատասխանատվությունը»,- հարցին էլ այս կերպ էր արձագանքել. «Եթե Ամենայն հայոց հայրապետն օրհնի, ես ցանկացած պատասխանատվության տակ կմտնեմ, թեև դա խաչելություն է, բայց մեկը պետք է խաչվի՞, ի վերջո, թե՞ չէ»։

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառում էր արել ու նշել. «Միքայել Սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր անելու համար: Միքայել Սրբազանն ասում է՝ ես քրեական օրենսգրքով արգելված նման կոչեր չեմ արել: Եվ այս գործընթացին զուգահեռ Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու են ուզում դարձնել և իր համաձայնությունը ստանալ: Նույնիսկ ձերբակալելու օրը լրագրողների հարցին հնչեցրած պատասխաններն արդեն ներկայացվել էին դատարան, որպեսզի կալանավորման միջնորդությունը հիմնավորեն: Իշխանությունն ինչպես Եկեղեցուն, այնպես էլ Միքայել Սրբազանին ցանկանում է կապակցել Բագրատ Սրբազանի գործի հետ, որպեսզի ցույց տա, որ տեսեք՝ Եկեղեցին բռնի ուժով ցանկանում էր իշխանություն փոխել, իսկ Սրբազանի «կոչը» այդ լույսի ներքո է ցանկանում ներկայացնել»:

Ըստ էության, Արա Զոհրաբյանը չի էլ հերքում, որ ինքն ու Թաթոյանը նման խորհուրդ են տվել Սրբազանին: Սակայն նշյալ պատճառաբանությունը կարող էր աշխատել, եթե գործ ունենայինք մաքուր իրավական գործընթացի ու իշխանությունների՝ իրավականքաղաքական տրամաբանություն ենթադրող քայլերի հետ: Սակայն փաստն այն է, որ թե՛ Բագրատ Սրբազանի հետ կապված «հեղաշրջման պլանը», թե՛ Միքայել Սրբազանին ներկայացված մեղադրանքը բացառապես քաղաքական ենթատեքստ ունեն, իսկ այս իշխանությունների քայլերը դուրս են որևէ, այդ թվում՝ իրավական տրամաբանությունից: Եվ այս պարագայում հնարավոր չէ կիրառել պաշտպանության բացարձակ իրավական գործիքակազմ՝ բացառելով քաղաքականը: Ընդհակառակը, առաջադրվելով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կապացուցեր, որ սահմանադրական ճանապարհն է ընտրել Հայաստանում իշխանափոխության հասնելու համար:

Իհարկե, դեռևս հայտնի չէ նաև, թե արդյո՞ք Կաթողիկոսը պատրաստ է եղել իր օրհնությունը տալ, ինչպես նշել է Միքայել Սրբազանն իր հարցազրույցում, թե ոչ, սակայն այս պահին փաստը մնում է փաստ, որ Թաթոյանի ու Զոհրաբյանի՝ բացարձակ քաղաքական պրոցեսի պարագայում զուտ իրավական գործիքակազմ կիրառելու «մտադրությունը» փաստացի դարձավ իմպիչմենտի գործընթացի տապալում:

Մի խոսքով, ինչ էլ եղած լինի, փաստը մնում է փաստ, որ ԱԵ երկու ազդեցիկ գործիչներ այսօր գտնվում են մեկուսարանում, իսկ իմպիչմենտի փորձը ձախողվել է։ Ի վերջո, թե ովքեր, ինչպես և ինչու տապալեցին իմպիչմենտի շուրջ հազիվ կայացած կոնսենսուսը, ժամանակը ցույց կտա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում