«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խորհրդարանում հիմա տեղի ունեցողը այլ անուն չունի, քան պետական ռեկետ. Միքայել Գրիգորյան

Ներքաղաքական
«Խորհրդարանում հիմա տեղի ունեցող ՀԷՑ-ի «պետականացման» բեսպրեդել/քննարկումը որևէ կապ չունի տնտեսական քաղաքականության, ներդրումային միջավայրի բարելավման կամ հանրային շահի հետ։ Սա ուղղակի պետական պատժիչ գործիքակազմի կիրառման օրինակ է մասնավոր սեփականության նկատմամբ՝ մի իշխանության կողմից, որի համար պետությունը և պետական լծակները սեփական մանրախնդիր հաշիվների պարզման հարթակ և գործիք է։
Ուսապարկերը իրար հերթ չտալով, միմյանց հետ մրցելով փորձում են ապացուցել իրենց «լոյալությունը» շեֆին՝ խոսելով բառացիորեն մեկ շնչով, առանց իրավական հիմքի, առանց փոխհատուցման խոստման, առանց հարցնելու՝ իսկ ինչի՞ ենք հասնելու դրանից հետո։ Այս ամենը ևս մեկ ապացույց էւ որ կապիտուլյանտի ռեժիմը հստակ և իրական վտանգ է զգում Սամվել Կարապետյանից և այս «նիստ» կոչվածին պատրաստվելու համար «տնային աշխատանք են» ստացել։
 
Երբ իշխանությունը փորձում է պետականացնել այն, ինչը կառուցվել է տարիներով՝ առանց դատական կարգի, առանց գնահատման, առանց բանակցության, դա այլ անուն չունի, քան պետական ռեկետ։ Իսկ երբ այս ամենը տեղի է ունենում բացահայտ ուղիղ եթերում՝ Ազգային ժողովի դահլիճում, հարցը դառնում է արդեն ազգային անվտանգության մաս։
 
Սա այլևս կոնկրետ անձի կամ ընկերության դեմ ուղղված քայլ չէ։ Սա ուղերձ է բոլորին՝ եթե չհամաձայնես, կզրկվես։ Եթե չլռես, կվերանաս դաշտից, կփակվես։ Եվ սա գալիս է ոչ թե օրենքից, այլ մեկ մարդու անսահման վերահսկողությունից, իր և իր ուսապարկերի անձնական մանկական բարդույթներից ու քայքայիչ պատկերացումներից, որոնք սրանց օրոք դարձել են համակարգ։
 
Այդ համակարգը չեն ուղղում, դրան չեն հանդուրժում։ Դրանից օր առաջ ազատվում են։ Կապիտուլյանտը պետք է հեռանա, որքան շուտ այդքան լավ, որքան նա մնում է իշխանության, այնքան խորանում է ճնշումը։ Ճնշումը բիզնեսի վրա, սեփականության, խոսքի, հավատքի, արժանապատվության վրա ու շատ այլ բաների վրա», - գրել է ՀՀԿ խորհրդի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան