«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է․ Fip.am

Տնտեսություն

«Փաստերի ստուգման հարթակը»՝ Fip.am–ը, գրում է․

«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։ 

Հունիսի 18-ին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ հունիսի 16-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում արված հայտարարությանը, թե Հայաստանում միջին աշխատավարձն աշխարհի միջին աշխատավարձից բարձր է։ 

Սակայն, FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նախարարի պնդումն անհիմն է, չունի փաստական հենք, հիմնված չէ բացառապես պաշտոնական վիճակագրական տվյալների վրա, հետևաբար չի համապատասխանում իրականությանը։

Հոդվածի հրապարակումից հետո նախարար Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում երկու անգամ անդրադարձել է հարթակի վերլուծությանը։ Հունիսի 18-ին նա գրել է. «Ըստ numbeo կայքի 125 երկրների մեջ 49-ից ավել է Հայաստանում մաքուր աշխատավարձը․․․  Հ․Գ․ Այս գրառումը կատարում եմ ի պատասխան մի կայքի, որը երեկ կասկածի տակ էր դրել իմ խոսքը այն մասին, որ Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջինից բարձր է»։

Հունիսի 30-ին նախարարը կրկին կիսվել է իր առաջին գրառմամբ՝ նշելով. «fip.am կոչվող կայքի «ստուգված փաստերը» երբեմն այնքան էլ ստուգված չեն։ Կայքը պնդել էր, թե իմ հայտարարությունը, որ Հայաստանի միջին աշխատավարձը աշխարհի միջինից բարձր է, ճիշտ չէ։ Խնդրեմ, ահա ապացույցը»։ 

Որպես ապացույց նա կցել է Numbeo կայքից արված սքրինշոթը, որտեղ ներկայացված է 126 երկրների ամսական միջին աշխատավարձերի չափերը՝ առանց հարկերի։ Ըստ այդ ցանկի՝ Հայաստանը 610 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը։

Չնայած մեր նախորդ հոդվածում մի շարք աղբյուրներից հավաքագրված տվյալների վերլուծության հիմնավոր արդյունքների առկայությանը՝ հաշվի առնելով նախարարի՝ Numbeo-ի տվյալների վրա հիմված պնդումները,  «Փաստերի ստուգման հարթակն» այս անգամ վերլուծել է Հայաստանի միջին աշխատավարձի ցուցանիշը՝ նշված 126 երկրների ցանկում։

Նախ հաշվարկել ենք 126 երկրների ամսական միջին աշխատավարձերի ընդհանուր գումարը, որը կազմում է մոտ 172,000 ԱՄՆ դոլար։ Այս գումարը բաժանելով 126-ի՝ ստացվում է տվյալ ցանկում ներառված երկրների պարզ միջին աշխատավարձը՝ շուրջ 1365 դոլար։

126 երկրների ցանկում Հայաստանի ամսական միջին աշխատավարձը (610 դոլար) զգալիորեն ցածր է այս ցուցանիշից, ինչը թույլ է տալիս ասել, որ նախարարի պնդումը, թե Հայաստանի աշխատավարձը գերազանցում է աշխարհի միջինը, առնվազն այս՝ իր կողմից վկայակոչված ցանկում ներառված երկրների համեմատականում, չի համապատասխանում իրականությանը։

Բայց ամենակարևորը՝ էկոնոմիկայի նախարարը հիմնվում է մի աղբյուրի վրա, որը չունի վստահելիություն։ FIP.am-ը նախկինում մի քանի անգամ անդրադարձել էր այս աղբյուրին և պարզել, որ Numbeo-ն չունի վստահելի հարթակի համբավ․ հրապարակած վարկանիշերը հիմնված չեն բացառապես պաշտոնական վիճակագրական տվյալների վրա: Դրանք կազմված են օգտատերերի աջակցությամբ։ Կայքում հրապարակված տվյալները չեն անցնում կրկնակի ստուգում, և չկա հրապարակված մեթոդաբանություն, թե ինչի հիման վրա են արվում հաշվարկները։ 

Numbeo-ն հիմնադրվել է 2009 թվականին Սերբիայում՝ ոմն Մլադեն Ադամովիչի նախաձեռնությամբ, և հնարավորություն է տալիս օգտատերերին տրամադրել տեղեկություններ և համեմատել աշխարհի տարբեր երկրներում ապրուստի գնին և կյանքի որակին վերաբերող այլ տվյալներ։ Numbeo-ի տվյալները հաճախ հայտնվել են նաև քննադատության կենտրոնում, իսկ հարթակը երբեք չի համարվել վստահելի՝ վիճակագրական տվյալների կամ հետևություններ անելու համար։

Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակը» ևս մեկ անգամ հաստատում է, որ Գևորգ Պապոյանի հայտարարությունն անհիմն է»։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան