Ապրեք այնպես, որ Եռաբլուր մտնելիս պարզ ճակատով նայեք հերոսների աչքերին, իսկ այս պահին՝ հրամանատար Ռոստի...

Մշակութային

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը, կալանավորվել է երկու ամսով։ Նրա եւ «Սրբազան պայքար» շարժման տասնյակ աջակիցների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վերագրվող քրեական գործի շրջանակում: Այս մասին, ինչպես նաեւ եկեղեցու դեմ վերջին օրերին իրականացվող աննախադեպ հարձակումների վերաբերյալ, «Իրավունք»-ը զրուցել է «Քաջերի երթը», «Պարոնայք սպաներ» բանաստեղծությունների ժողովածուների եւ մի շարք այլ գրքերի հեղինակ, բանաստեղծ, արձակագիր ԱՐՓԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ հետ, ով տարիներ շարունակ իր ստեղծագործություններով պահում է հերոսների հիշատակը եւ բարձրաձայնում նրանց ընտանիքների հանդեպ մեր ընդհանուր պատասխանատվության մասին։

Տիկին Սարիբեկյան, այսօր կալանավորված է Ձեր «Պարոնայք սպաներ» գրքի հերոսներից ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանի հայրը: Ի՞նչ կասեր Ձեր հերոսն այսօր, ի՞նչ կասեք՝ Դուք:

Իրոք, այսօր մեծ ամոթ եմ զգում նախ մեր հերոս, հրամանատար Հակոբ Ռոստոմյանի առաջ, քանի որ նա այն լեգենդար հերոսներից էր, ով առանց երկմտելու կյանքը տվեց հանուն հայրենիքի՝ փրկելով շատ կյանքեր։ Հետո մեծագույն ամոթ եմ զգում, քանի որ այսօր մեր երկրում չեն արժեւորվում մեր անմահ հերոսները, հարգանքի եւ խոնարհման չեն արժանանում հերոսների ծնողները։

Դուք Ձեր հերոսների ընտանիքներին քաջածանոթ եք, նրանց պատմությունները երկար ուսումնասիրելուց հետո եք ստեղծագործում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Արա Ռոստոմյանը կարող էր երբեւէ որեւէ արարք թույլ տալ այն պետության դեմ, որի համար իր կյանքն է զոհել որդին:

Անգամ եթե կան մարդիկ, ովքեր կարող են նման բան մտածել Արա Ռոստոմյանի մասին, խղճում եմ նրանց։ Արա Ռոստոմյանն ամեն բան անում է, որ իր ազգը, կրոնն ու եկեղեցին լինեն անվտանգ եւ արժեւորված։ Ինքս բազմիցս զրուցել եմ Արա Ռոստոմյանի հետ ու միշտ հպարտացել եմ նրա հայ տեսակով, նրա գաղափարներով ու իր որդու սխրանքները արժեւորելու կարողությունով։ Խոնարհումս հայոց ազգի լեգենդ, սպա Հակոբ Ռոստոմյանի ծնողներին։

Վերջին օրերին տեսանք աննախադեպ խայտառակ երեւույթ՝ ուժայինները հարձակվեցին Մայր Աթոռի վրա: Ո՞ւր մնաց մեր մտավորականների ձայնը, ինչո՞ւ լռեցին:

Դա մեր ազգի համար, իմ կարծիքով, ուղղակի ամոթ էր։ Իսկ այն հարցին, թե մտավորականներն ինչու լռեցին, կասեմ մի բան՝ միշտ էլ այդպես է եղել, մեր ազգը տուժել է իր չհամախմբվելու, կարեւոր պահին իր գաղափարներից հետ կանգնելու պատճառով։ Չնայած, ըստ իս, մեկ անգամ համախմբումը նույնպես ոչ ցանկալի արդյունք տվեց։

Լավ, հրապարակային չեն խոսում, չեն էլ ստեղծագործո՞ւմ: Ո՞վ պետք է գրի այս օրերի «Հայոց դանթեականը»:

Գիտեք, ես ինքս արդեն 35 գրքի հեղինակ եմ, ու իմ գրքերը բոլորը նվիրված են մեր հերոսների սխրանքները ներկայացնելուն, նրանց փառաբանելուն։ Իսկ մերօրյա «Հայոց դանթեականը» չեմ գրի նրա համար, որովհետեւ վստահ չեմ՝ երբ ճիշտը ներկայացնեմ հանրությանը, արդյոք կողքիս կլինի այս հսկա բանակը, որ հիմա է, թե՞ Արա Ռոստոմյանի նման միայնակ կամ մի քանի հոգով կմնամ։

Գիտենք, որ չեք դադարում գրել՝ մեր բոլոր ժամանակներում զոհված հերոսների մասին: Ե՞րբ կլինի «Պարոնայք սպաներ» գրքի շնորհանդեսը, ո՞րը կլինի հաջորդ ծնված գիրքը:

Հերոսների մասին չեմ դադարելու գրել, քանի սիրտս բաբախում է, իսկ հոգիս` թեւում։ Անհամբեր սպասում եմ արդարության, երբ Արա Ռոստոմյանն անձամբ կմասնակցի «Պարոնայք սպաներ» գրքի շնորհանդեսին, եւ երբ հնչի իր որդու անունը, ես անձամբ իմ ձեռքով գրքերը կտամ նրան։ «Պարոնայք սպաներ» գրքի հետ համընթաց լույս է տեսնում իմ հեղինակային գրքերից «Արծիվ-հետախույզ» գիրքը՝ նվիրված մայոր Հարություն Մանուչարյանին, «Անավարտ երազանքներ» գիրքը՝ նվիրված Սմբատ Դավոյանին։ Հաջորդիվ կտպագրվի « Քաջերի երթը » գրքի 9-րդ հատորը եւ «Անհագ կարոտ» գիրքը՝ նվիրված Ժիրայր Մարգարյանին։ Եվ վերջում մի բան եմ ցանկանում, որ մեզանից յուրաքանչյուրը՝ լինի պետական կառույցի ներկայացուցիչ, թե սովորական քաղաքացի, այնպես ապրի, որ Եռաբլուր մտնելիս պարզ ճակատով նայի հերոսների աչքերին, իսկ այս պահին` հրամանատար ՌՈՍՏԻ աչքերին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում