«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ ՆՈԿԱՈՒՏՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Սպորտ

Անվանի բռնցքամարտիկ, Տոկիոյի ՕԽ բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Գյումրեցի ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ, քիչ առաջ, 8֊րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում։ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող IBA Pro - 7 Champions Night մրցաշարում 63,5 կգ քաշային կարգում Բաչկովը մենամարտեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենի հետ ու հաղթանակի հասավ 9֊րդ ռաունդում, մրցակցին նոկաուտի ենթարկելով։ ՕԽ բրոնզե մեդալակիրը նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտին։ Մենամարտի 9-րդ ռաունդում Բաչկովի հարվածից հակառակորդը ծնկի իջավ։ Այդ ընթացքում մրցավարը ցանկանում էր հաշիվ բացել, հարավաֆրիկացու անկյունն անմիջապես սպիտակ սրբիչ նետեց ռինգ։

«Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթանակի հասնել և նվաճել այս չեմպիոնական գոտին։ Շնորհակալ եմ բոլորին, ով եկել էր հետևելու իմ մենամարտին, նաև նրանց ովքեր չեն կարողացել ժամանել Թուրքիա», փայլուն հաղթանակից հետո նշեց Հովհաննես Բաչկովը։ Նշենք, որ մենամարտի 2 ռաունդներում Բաչկովը պաշտպանողական մենամարտ էր վարում, աշխատելով ռինգի կենտրոնից։ Այս ռաունդներում մրցակցի հարվածները հասնում էին նպատակին։ Երրորդ ռաունդում հայ կաշվե ձեռնոցի մարտիկն ակտիվացավ ու իրար հաջորդող հարվածաշարերով առավելություն ձեռք բերեց մրցակցի հանդեպ։ IBA Pro չեմպիոնական գոտին ստանալուց հետո ռինգ բարձրացավ նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Համբարձումյանը։

Բաչկովը շնորհակալություն հայտնեց նաև ֆեդերացիայի նախագահին։ Բաչկովի մենամարտին Ստամբուլի մարզադահլիճում հետևում էր նաև IBA նախագահ Ումար Կրեմլյովը։

Iravunk. com - ը, շնորհավորում է հայ մարզիկին, մաղթում նորանոր հաղթանակներ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան