«Իրավունք». ՔՊ–ում սկսել են վախենալ նաև բանադրանքի հնարավորությունից

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագրին» մոտ գտնվող աղբյուրը հայտնում է, որ չնայած ընդհանուր հարձակողական տրամադրություններին եւ վճռական երեւալու փորձերին, իշխանական վերնախավում, այնուամենայնիվ, անորոշությունները միայն սրվում են: Դա կապված է մի քանի գործոնների հետ: Առաջինը` շարունակում են Վեհափառից հրաժարական պահանջել եւ թեմերի առաջնորդների վրա ճնշումներ գործադրել, այդ թվում՝ երկու բարձրաստիճան հոգեւորականի կալանավորեցին, բայց թե ինչ են անելու հաջորդ քայլով, պատկերացում անգամ չկա:

Նույն անորոշ վիճակն է նաեւ Սամվել Կարապետյանին կալանավորելու եւ ՀԷՑ-ի հետ կապված: Որն է լինելու հաջորդ քայլը՝ միայն մռայլ անորոշություններ են, հասկանալով, որ ո´չ Վեհափառին հրաժարական պարտադրելու ռեալ հնարավորություն կա եւ ո´չ էլ կարող են Կարապետյանին անվերջ երկար պահել բանտում: Փոխարենը` կուսակցության ներսում հասկանում են, որ Փաշինյանի կազմակերպված, հետեւողական թվացող, բայց իրականում հախուռն գործողությունների տակ որեւէ ռեալ պլանավորում չկա. ընդամենը նյարդային քայլեր, որը ոչնչացնում է ՔՊ-ի վարկանիշի մնացորդները:

Ու չնայած կուսակցականների հանդեպ խիստ վերահսկողությանը, ինչ որ կոմպրոմատներ տարածելու խոսակցություններին, սկսել են կռահել, որ իրականում Նիկոլը ոչ մի լուրջ կոմպրոմատ էլ չունի, եւ շատ վախենալ պետք չէ: Այս պահին կուսակցության միջին եւ մի փոքր էլ բարձր մակարդակներում համառ մտքեր են ծավալվում, որ այսպես շարունակելու դեպքում, Եկեղեցին արդեն պատրաստ է բանադրանքների, որը, բացի Նիկոլից, բանադրանքը կարող է հանկարծ շատերին վերաբերել, անգամ` Էջմիածնի վրա հարձակվողներին: Իսկ այդ դեպքում կարող են խնդիրների հասնել անգամ սեփական ընտանիքներում, ընկեր–բարեկամական շրջանակներում: Նաեւ մեծ մտահոգություն կա ընդդիմության գործողությունների հետ կապված` հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանը վերածվում է քաղաքական ուժերի եւ հանրության «կոորդինացման կենտրոնի», առավելեւս, որ բանտում է գտնվում:

Այսինքն, միանգամայն իրատեսական է դառնում վրացական՝ Իվանիշվիլու մոդելով իշխանափոխության տարբերակը, եթե ոչ արտահերթ, ապա հերթական ընտրություններով:

Այսպիսով, մտահոգությունների առիթները բազում են, եւ շատերի մոտ էլ ավելի լուրջ է դարձել ճամբարափոխության մասին մտորումները, ինչքան էլ, որ ամենավերեւները փորձում են ցույց տալ, թե ամեն բան կարգին է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում