«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլի՛ դեմ գործ հարուցեք, ծառայեք օրենքի՛ն. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական
Դե, ինչ... Ուղիղ եթերով նայում էի դեռ 40 տարին չբոլորած տիկնոջը, ով ուղիղ ԵՐԵՔ տարի առաջ` 29․06․2022 թվականին, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ:
 
Այսօր ՀՀ ԱԺ-ում այդ դժբախտ աչքերով տիկնոջ ելույթը ինձ հիշեցրեց Ն.Ի. Եժովին, ով հայտնի «тройка»-ների հեղինակն է: Երիտասարդ սերնդին հիշեցնեմ, որ 1937 թվականի օգոստոսին Նիկոլայ Իվանովիչ Եժովի գլխավորությամբ «հակասովետական տարրերի» հանդեպ ռեպրեսիվ գործողություններ իրականացնելու միտումով ստեղծվել են «ԽՍՀՄ ՆԿՎԴ եռյակները», որոնք բաղկացած էին ԵՐԵՔ ԱՆՁԻՑ՝ ՆԿՎԴ տարածաշրջանային ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՑ, Համամիութենական կոմունիստական կուսակցության (ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ) շրջանային կոմիտեի ՔԱՐՏՈՒՂԱՐԻՑ եւ ԴԱՏԱԽԱԶԻՑ: Այդ «եռյակ»-ները` «тройка»-ները, որոնք գործել են մինչեւ 1938 թվականի նոյեմբերը, փաստացի եղել են ՎԱՐՉԱԿԱՆ (ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ) ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ մարմիններ ԽՍՀՄ ՆԿՎԴ-ի հանրապետական, մարզային եւ շրջանային բաժիններում։
 
Ակամա, ցանկություն է առաջանում համեմատել այդ «тройка»-ները այսօրվա Հայաստանի Հանրապետության «իշխանավորների» հետ, փոխելով «հակասովետական տարրեր» բառակապակցությունը «հականիկոլական» տերմինով: Այսօր բոլոր ՀԱՅԵՐԸ, բոլոր ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ եւ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդները, ովքեր ՉԵՆ ԿԻՍՈՒՄ Նիկոլի ԿԱՐԾԻՔԸ, ավտոմատ կերպով դառնում են այս եզրույթի կրողներ, ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ են տեռորիստներ եւ ԿԱԼԱՆԱՎՈՐՎՈՒՄ են։
 
Զուգահեռը Հայաստանի Հանրապետությունում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի եւ 1937 թվականին ՆԿՎԴ-ի տարածաշրջանային բաժինների ղեկավարների միջեւ` ակնհայտ է: Նաեւ ակնհայտ է զուգահեռը այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող «Քաղաքացիական պայմանագիր» եւ եկեղեցուն ու հոգեւորականությանը հալածող բոլշեւիկյան կուսակցության միջեւ։ Հենց ՆԿՎԴ-ի գործակալները 1938 թվականին խեղդամահ արեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանին։
 
Եվ վերջապես, այսօր ՀՀ Ազգային ժողովում ելույթ ունեցող դատախազին ակամա համեմատում ես «եռյակի» հեղինակ Ն.Ի. Եժովի հետ։ ՀՀ դատախազն ունի իրավաբանական կրթություն եւ, անկասկած, չի կարող չիմանալ Եժովի բռնաճնշումների մասին։ Բայց, այնուամենայնիվ, հիշեցնեմ, եւ ոչ միայն դատախազին, այլեւ ԲՈԼՈՐ նրանց, ովքեր ԾԱՌԱՅՈՒՄ են ՈՉ ԹԵ ՀՀ-ին, այլ եռանդուն կերպով ՍՊԱՍԱՐԿԵԼՈՎ Նիկոլ Փաշինյանին, կատարում են նրա քմահաճույքները, որ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ եւ ՊԵՏԱԿԱՆ գործիչ, ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿՈՄԻՍԱՐ Ն. Ի. Եժովն ապրել է ընդամենը 45 տարի։ Նա գնդակահարվեց Մոսկվայի հենց ВКВС-ի նկուղում:
 
Մտածեք ձեր ապագայի մասին։ Դադարե՛ք ՍՊԱՍԱՐԿԵԼ անօրենությունների աղբյուր հանդիսացող Նիկոլին եւ նրա գործած անօրենությունների հիման վրա հենց Նիկոլի՛ դեմ գործ հարուցեք: Ծառայեք ՕՐԵՆՔԻ՛Ն:
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
 
*ՆԿՎԴ (НКВД) - Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ
*ՈՒՆԿՎԴ (УНКВД) - НКВД -ի վարչություն
*ВКП(б) - Համամիութենական կոմունիստական ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԲՈԼՇԵՒԻԿՆԵՐԻ)
*ВКВС - ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիա
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան