Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Հասարակություն

UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Անիի հնագիտական վայրում գտնվող Անիի Մայր տաճարը վերանորոգվում է։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերանորոգումից հետո Անիի Մայր տաճարը գործելու է որպես մզկիթ։

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։ Անիի Մայր տաճարը ներկայացվում է որպես Ֆեթհիյե մզկիթ։ Բայց և նշվում է, որ տաճարի ճարտարապետը Տրդատն է։

«Մենք Տրդատին ճանաչում ենք նաև որպես Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթի գմբեթը վերանորոգած ճարտարապետ։ Տրդատը Անիից հրավիրվել է Ստամբուլ, վերանորոգել է Այա Սոֆիայի գմբեթը, ապա վերադարձել Անի և ավարտին հասցրել այս կառույցը»,- ասում է Անիի հնագիտական վայրի պեղումների ղեկավար Մուհամմեդ Արսլանը։ 

Վերջնիս նաև հայտնել է, Անիի Մայր տաճարի վերանորոգումն ընթանում է 3 փուլով՝ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության ու Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի համագործակցությամբ։ Այս տարի նախատեսվում է ավարտել 2-րդ փուլի աշխատանքները։

Նշենք, որ շուրջ 100 հեկտար տարածք զբաղեցնող Անիի ավերակներ հնագիտական վայրում են գտնվում նաև Ամենափրկիչ եկեղեցին, Տիգրան Հոնենցի եկեղեցին և Աբուղամրենց Սբ. Գրիգոր եկեղեցին։

Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Մայր Տաճարը կառուցվել է 10-րդ դարում։ Շինարարությունը սկսել է հայոց թագավոր Սմբատ 2-րդ Բագրատունին 989 թվականին, իսկ ավարտել է հայոց թագուհի Կատրամիդեն 1001 թվականին։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում