«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մարդիկ, որոնք այսօր զբաղված են Արցախում քրիստոնեական ժառանգության ոչնչացմամբ, խոսում են հորինված իրավունքների մասին

Թեմա

«Մինչ մեր հաղթանակը՝ մեր հարաբերությունները Հայ Առաքելական եկեղեցու հետ այլ էին», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, հայտնում է APA-ն։

«Մինչև 2020 թվականը, երբ հանդիպում էինք եկեղեցու առաջնորդների հետ, նրանք իրենց պահում էին որպես հաղթողներ և վերևից էին նայում մեզ։ Դա վիրավորական էր թե՛ ինձ, թե՛ ադրբեջանցի ժողովրդի համար։ Հիմա ես հաղթանակ տարած ժողովրդի շեյխուլիսլամն եմ և հպարտանում եմ դրանով։ Վերջերս վերականգնեցինք Իրևանի քազիլյաթը։ Աստծու օգնությամբ մենք նաև կվերադառնանք այդ հողեր, կվերականգնենք մեր սրբավայրերը, սրբատեղիներն ու մզկիթները, և մեր հոգևորականները նույնպես կծառայեն այնտեղ», – նշել է նա։

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը վերլուծելով վեդջինիս հայտարարությունը նկատում է.

- Կովկասի մուսուլմանների առաջնորդի հայտարարությունն ամբողջությամբ համադրվում է դեռևս մայիսի 22-ին արված նրա բավականին սադրիչ հայտարարության հետ, որում նա թիրախավորել էր Հայ Առաքելական Եկեղեցին, ու այդ շրջանակներում սա նաև համադրվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտի հետ, որում իրենք ՀՀ տարածքը փորձում են ներկայացնել հին ադրբեջանական հող: Իրենց ասած «ղազիաթը» հոգևորական շարիաթի դատավորն է, որը մուսուլմանների շրջանում ինչ-որ դատական գործեր է քննում, նրանք նույնիսկ ինչ-որ մեկին նշանակել են այնտեղ: 

Նրանց այս սադրիչ քայլերը ցույց են տալիս իրենց հեռահար նպատակները, որ իրենք որևէ կերպ չեն ցանկանում թաքցնել, ու ամբողջությամբ զբաղված են պատմական կեղծարարությամբ, մասնավորապես ասում են, որ կգան այդ հողեր, ինչ-որ տաճարներ կվերականգնեն: Այսինքն՝ մարդիկ, որոնք այսօր զբաղված են Արցախում քրիստոնեական ժառանգության ոչնչացմամբ, խոսում են հորինված իրավունքների մասին: Այս ամբողջ քաղաքականությունը, նմանատիպ հայտարարությունները, որոնք մի կողմից զավեշտալի են թվում, մյուս կողմից՝ Ադրբեջանի զավթողական քաղաքականության բաղկացուցիչ մասն են: 

Փաշազադեն այդ ամենը օգտագործում է հիմնականում Հայ Առաքելական Եկեղեցին թիրախավորելու համար ու վերջին շրջանի իր ելույթներում և հայտարարություններում ակտիվորեն անում է դա: Նույն մայիսի 22-ի ելույթի ժամանակ նա ասել էր, որ «Հայկական Եկեղեցին մեծ սպառնալիք է Հայաստանի հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար», այսինքն՝ ամբողջությամբ խեղաթյուրված մի հայտարարություն, իրականության հետ կապ չունեցող, որն իրենք շարունակ փորձում են առաջ մղել:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան