«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մենք նեղացած չենք, ուղղակի, պոռթկացի. Վան Եղիազարյան

Շոու բիզնես

Օրերս «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ ռուս հայտնի երգչուհի Զեմֆիրայի մենահամերգը: «Իրավունք»-ի տեղեկություններով՝ մարզադաշտում ներկա են եղել 35 հազար եւ ավելի հանդիսատես, որոնց մեծամասնությունը եղել են ռուսներ: Նախքան Զեմֆիրայի բեմ բարձրանալը, որը տեղի ունեցավ ժամը 21:00-ին, ելույթ ունեցավ ալտերնատիվ ռոք եւ ինդի ռոք ժանրում հանդես եկող «Նեմրա» խումբը՝ առաջատար վոկալիստ, կիթառահար եւ երգահան ՎԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ գլխավորությամբ, ում հետ էլ ծավալվեց մեր զրույցը:

— «Նեմրայի» ելույթը Զեմֆիրայի համերգին դժգոհություն էր առաջացրել հանդիսատեսի որոշ զանգվածի մոտ, ինչին Դուք արձագանքել էիք: Ի վերջո, ի՞նչ էր կատարվում:

— Խնդիր ունենք գլոբալ մոտեցման՝ հասարակության եւ ընդհանրապես մեդիայի առումով: Բանն այն է, որ ավելի շատ կենտրոնացած են բամբասանքների, բացասական երեւույթների վրա: Երբ, ըստ իրենց, «անորակ» երգիչը մեծ համերգներ է տալիս, չգիտես ինչու, բոլոր լրատվականներով գրում են, քննադատում են, լուսաբանում են, իսկ երբ դրական երեւույթ է տեղի ունենում, բոլորը լռում են ու չեն ասում, որ, օրինակ, Զեմֆիրան եկավ եւ Հայաստանում ընտրեց այսինչ խմբին, որ իր մենահամերգից առաջ նվագի: Ոչ թե տաքացնելու համար, այլ իրենց էջում անգամ շեշտեցին՝ հատուկ հյուր, սակայն այդ մասին չխոսվեց ոչ մեկի կողմից: Եթե սխալվեմ, կներեք, բայց իմ իմանալով Զեմֆիրայի համերգներին չի եղել այլ դեպք, որ իրեն նույնիսկ ռուսական խումբ հյուր գա: Իրեն մշտապես հյուրընկալել են Անգլիայից, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից արդեն իսկ հայտնի խմբեր: Սա մի երեւույթ է, որը չի շեշտվում ոչ մի տեղ: Սակայն, հենց ինչ-որ անկապ թեմա լինի՝ ցածրակարգ բամբասանքի որակի, թեկուզ քաղաքական, անձնական, միանգամից կգրեն: Խնդիրը սա է:

Իսկ ես իմ գործն անում եմ, բավարարված եմ իմ կատարածով, ունենք մեր հավատարիմ լսարանը, որը գնալով շատանում է: Դրսից ունենք դրական արձագանքներ շատ կարեւոր անձանցից, ինչպիսիք են լեգենդար Սերժ Թանկյանը, «Queen» խմբի կիթառահար Բռայն Մեյը: Եվ հիմա Զեմֆիրան անհավանական խոսքեր է մեզ ասում: Ասեմ, որ ինքն ընդհանրապես չի սիրում կոմպլիմենտներ անել, սակայն մեր վերջին ալբոմը լսելուց հետո, մի քանի երգեր համարել է ուղղակի ֆանտաստիկ: Ինձ բառացի այդքանն ասել է: Դա ես համարում եմ մեծ գնահատական՝ իմանալով իրենց եւ իրենց հարցազրույցները: Լավ գիտեմ, թե ինչքան քննադատ են ու ինչ կատեգորիկ են լինում: Նրանք հենց այնպես խոսքեր ասող մարդիկ չեն:

— Վան, կարծում եք՝ մենք մեր ունեցածը չե՞նք գնահատում:

— Մի քիչ խուսափում եմ նման գնահատականներ տալուց, բայց հասարակության մեծամասնության մեջ կա ընկալման խնդիր, դա հաստատ: Չգիտեմ, մի քիչ քաոսային իրավիճակ է: Խոսք կա, չէ, ասում են՝ ինչ-որ մեկը հայտնի կդառնա, նոր կհիշեն, որ ինքը իրենց երկրից է եղել: Երեւույթը, ցավոք, նոր չէ՝ միշտ էլ այսպես է եղել: Հիշենք Հովհաննես Թումանյանի նամակն Ավետիք Իսահակյանին, այսինքն՝ ինչ-որ հիմա տեսնում ենք, փաստորեն, այն ժամանակ էլ է եղել: Եթե ավելի շատ հետ գնանք, Խորենացու ժամանակներ, կտեսնենք, որ պատկերը կրկին նույնն է: Սակայն, ուզում եմ շեշտել, որ մենք նեղացած չենք: Միշտ դրական ենք, ուղղակի, պոռթկացի ու գրեցի այն, ինչ մտածում էի: Իրականում մեկ-մեկ ցանկանում եմ, որ մարդկանց աչքերը բացվեն: Անդադար բացասականի վրա կենտրոնանալով են իրենք էներգիա հավաքում, սակայն քիչ, բայց դրական բաներ էլ են կատարվում: Կարելի է դա վերցնել, թեկուզ քիչը գովազդել եւ տարածել: Սա ասում եմ առհասարակ՝ գլոբալ առումով:

— Ձեր նոր ալբոմը կոչվում է «The End of the Party», քանի երգ կա ընդգրկված ալբոմի մեջ:

— «The End of the Party» ալբոմում ընդգրկված է 11 անգլերեն լեզվով հեղինակային երգ: Սակայն կա ցանկություն նաեւ տեսահոլովակ նկարելու, պարզապես մի քիչ հետաձգվում է, քանի, որ նպատակ կա նկարելու ոչ ստանդարտային տեսահոլովակ: Անպայման տեսահոլովակ կնկարենք, քանի որ միայն աուդիո տարբերակով քիչ մարդիկ են հետաքրքրվում: Պետք է վիզուալիզացնել, որ երգերը շատ տարածվեն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան