«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քարոզչություն՝ կեղծիքի հիմքով

Ներքաղաքական

Հայ Եկեղեցու դեմ տարվող արշավի առանցքում մի քանի առանձնահատկություն կա, որոնցից ամենակարեւորը, թերեւս, սուտն է։ Խոշոր սուտ, որ սկզբում նետվում է հանրային դաշտ, ապա այդ ստի հիման վրա կառուցվում են մեղադրանքներ, պնդումներ ու կեղծ դատողություններ։ Օրինակ, մատնացույց են անում ինչ-որ անբարոյականություն՝ առանց անուն նշելու կամ փաստարկ ներկայացնելու։ Խոսում են հանցանքի կամ զանցանքի մասին, սակայն որեւէ իրավական հենք չեն բերում։ Ապա հայտարարում են, թե իբր պայքարը անձերի, ոչ թե Եկեղեցու դեմ է, բայց, միեւնույն ժամանակ, արհամարհում են եկեղեցական իշխանությունը, նվիրապետությունը՝ օգտագործելով լկտի արտահայտություններ, զրպարտություն եւ նույնիսկ գռեհկաբանություն։ Անտեսվում է նաեւ անմեղության կանխավարկածը, որն օրենքով ամրագրված հիմնարար իրավունք է։ Օրենքը մեկնաբանվում է ընտրովի՝ այնպես, ինչպես հարմար է իշխանություններին՝ շրջանցելով ՀՀ Սահմանադրությունը եւ մարդու իրավունքների միջազգային ստանդարտները։

Մեկ այլ վտանգավոր մեթոդ է՝ արհեստական համեմատությունների ստեղծումը։ Փորձ է արվում հոկտեմբերի 27-ի ողբերգությունը համեմատել մի գործի հետ, որը բացարձակապես չունի նմանություն ո՛չ մասշտաբով, ո՛չ բովանդակությամբ եւ հիմնված է միանշանակ կեղծիքի վրա։ Ձերբակալվածների գործերն էլ փորձ է արվում ներկայացնել որպես մեկ ամբողջական «սցենար»։ Սամվել Կարապետյանի պարզ եկեղեցասեր ու հայրենասեր դիտարկումը կապվում է մի հորինված «հեղաշրջման պլանի» հետ։ Միքայել արքեպիսկոպոսի ձերբակալությունը դիտավորյալ նույնացվում է Բագրատ արքեպիսկոպոսի դեմ հարուցված գործի հետ՝ զուգահեռ կառուցելու նպատակով։ Եվ այս ամբողջ պատկերը շեշտադրելու համար նրանց տեղավորում են նույն խցում։

Այս ամենն ուղղորդված քայլ է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա գահակալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ամբողջ հոգեւոր դասի դեմ։ Այսպիսով իշխանությունը փորձում է լեգիտիմացնել իր ապօրինի գործելակերպը՝ ձեւացնելով, թե գործում է օրենքի շրջանակում։ Եվ եթե ամփոփենք, ունենք իրականություն, որտեղ կեղծիքը ներկայացվում է որպես հանցագործություն, իսկ իրական հանցագործությունը՝ որպես արդարություն։ Մեղադրվում են նրանք, ովքեր պարզ տեսնում են ապօրինությունները, բայց հրաժարվում են լռել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան