«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երևանն ինձ ցնցեց. Զեմֆիրա

Մշակութային

Երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում, հայտնել է, որ տպավորված է թե՛ համերգից, թե՛ Հայաստանից։ Նա սոցցանցի իր էջում գրել է․ «Երևանն ինձ ցնցեց. այնքա՜ն ջերմություն... Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։ 

Նա գրել է, որ համերգը ևս հրաշալի է անցել։ Իրեն ունկնդրելու են եկել երկրպագուներ ոչ միայն Հայաստանից, այլև Նոր Զելանդիայից, Ճապոնիայից, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ուֆայից։ Երկրպագուներ, որոնք երգչուհուն հնարավորություն են տվել ապրելու, զգալու այն, ինչը վաղուց մոռացվել էր։

«Գուցե համերգը կարող էր ավելի լավը լինել։ Հաճախ եմ այդպես մտածում, սակայն այստեղ խոսքը նոտաների ու հնչյունների մասին չէր, խոսքը երկար սպասված լավ հանդիպման մասին էր, երբ հետո հիշում ես ու մտածում, դա հրաշալի էր»,- գրել է նա։

Զեմֆիրան ընդգծել է, որ մտապահել է մարզադաշտի առջևի տները, որոնք ասես փայլել են թվացյալ այրվող պատուհաններով, յուրօրինակ տեսարանը. «Վերջին երգն իմպրովիզացիա էր։ Միշտ սիրել եմ իմպրովիզացիաներ, բայց ավելի ու ավելի հազվադեպ եմ դիմում դրան։ Այս անգամ ստացվեց»։

Անդրադառնալով համերգի ընթացքում բեմ բարձրացած փոքրիկ տղային՝ երգչուհին շեշտել է, որ Գագիկը երեկոյի անվիճելի հերոսն է՝ քաջ և զգայուն, ինչը Հայաստանի էությունն է։

«Շնորհակալություն, Երևա՛ն, այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ իմ նկատմամբ այդքան բարի վերաբերմունքի համար։ Վստահ եմ, որ ցանկացած արտիստ իր լսարանին լավագույնն է համարում, բայց կարծես թե իմ լսարանն է լավագույնը։ Համերգի հաջորդ օրն իմ առջև բացվեց Արարատ լեռը։ Այն տեսանելի էր ամբողջությամբ։ Ասում են, որ ամռանը նման բան հազվադեպ է պատահում։ Ինչպե՞ս էր ստացվել, որ ես երբեք այստեղ չէի եղել»,- եզրափակել է Զեմֆիրան

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան