«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ծափահարողներ չկան, բայց Նիկոլը չի հանձնվում

Ներքաղաքական

Փաշինյանը չի ցանկանում իր սկսած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությանը» վերջ դնել: Ամեն տարի սկսում է «մերժելու» հեղափոխական խաղը եւ, սովորաբար, այդ խաղն ավարտում ծանր կորուստներով: Նա կարծես դարձել է խաղամոլ, ով սեղանի վրա է դրել Հայոց աշխարհի հեղինակությունը, պատմական ուղին եւ հարուստ ժառանգությունը: Մերժելու մոլուցքը դարձել է Փաշինյանի գոյության վկայականը, որտեղ հավաքվել են նրա արկածներով ուրախացողները եւ արկածից ողբացողները:

Մեծ արենայում Փաշինյանը ցլամարտ է խաղում, որտեղ ամեն մերժելու հետ խոցում է առանց այն էլ խոցված ու չարչարված հերթական «ցլին»: Իսկ ամեն խոցմանը ցլամարտի հանդիսատեսը դիմավորում է ծափողջուններով: Չնայած «փորձառու ցուլը» չի կորցրել պայքարելու կարողությունը, բայց ուժերն անսպառ չեն, իսկ դիմացն՝ անհագ խաղամոլն է, ով ամեն ինչ կտա, միայն թե հանդիսատեսը ավելի բարձր ծափահարի:

Ցավոք, մերժման օրակարգը կարմիր գծեր չունի, եթե սկզբում նախագահն էր, հետո ՍԴ նախագահը, ապա ավելի ուշ ցանկը ընդարձակվեց՝ ընդգրկելով մարդու իրավունքների պաշտպանով, գլխավոր դատախազով եւ այլն: Փաշինյանն էլ մերժելու բան չունի, իր հայտարարած գլխացավանք Արցախից ազատվել է, նախկիններ գրեթե չեն մնացել, սակայն դեռեւս խանգարող մեկ ուժ մնացել է, որին մեկ անգամ մերժել չէր հաջողվել, բայց «հանուն խեղափոխության» դա էլ պետք է անել: Վերջին դաշույնն է, որ Փաշինյանը հանուն հանդիսատեսի պետք է խոցի: դեռ ծափահարողներ չկան, բայց նա չի հանձնվում, անընդհատ նոր հնարքներ է գտնում, որ զբաղեցնի մարդկանց, որպեսզի հանկարծ հանդիսատեսը չհոգնի:

Թերեւս հայ ազգը այս ներկայացման ավարտի համար շատ թանկ է վճարելու, իսկ ծափահարողները ասելու են, որ իրենք էլի սխալվել են:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան